ԿՈՂՈՊՏԵԼ ԵՆ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատունը ենթարկվել է կողոպուտի: Մեր տեղեկությունների համաձայն` այս պահին առանձնատունը շրջապատված է ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցներով: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: Մեր փորձագետների հավաստմամբ` նախադեպը առավել տարօրինակ է, քանի որ հիշատակված առանձնատունը, որ գտնվում է Երևանի կենտրոնում` Իսահակյան 34 Դ հասցեում, հագեցված է գերժամանակակից հատուկ անվտանգության համակարգով, այդ թվում` տեսաձայնագրող սարքավորումներով:
Հիշեցնենք, որ 2008 թվականի ապրիլի 15-ի հրամանագրով Արմեն Ավետիսյանն ազատվել էր ՄՊԿ նախագահի պաշտոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ