Ալիևը թագավորում է, բայց իրեն թագավոր չի զգում

Նախօրեին «Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել Իլհամ Ալիևի հետ հարցազրույցը: Ադրբեջանի նախագահը համաեվրոպական հեռուստաընկերության հարթակն օգտագործել է սեփական երկրի ու անձի քարոզչությունն իրականացնելու համար: Այս համատեքստում «Եվրոնյուզ»-ի թղթակիցն ու Իլհամ Ալիևը երեք հիմնական շեշտադրում են կատարել. Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, հայ-թուրքական հարաբերություններ, Ադրբեջանի ներքին կյանք:

Ալիևը հերքում է Սերգեյ Լավրովին


«Եվրոնյուզ»-ի հետ հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինքը լավատե՞ս է խաղաղ բանակցությունների առումով, Ադրբեջանի նախագահը նշել է. «Ընդամենն ասեմ, որ միջնորդների առաջարկը հիմնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման, բոլոր գրավված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի վարչական շրջաններից դուրս, ներքին տեղահանված ադրբեջանցիների` այդ տարածք վերադարձի և բոլոր կոմունիկացիաների բացման վրա»:

Հասկանալի է, որ Իլհամ Ալիևն այստեղ որևէ նոր բան չի ասել: Սակայն անգիր արած այս տեքստն այսօր մեծ արժեք ունի` դրանով Իլհամ Ալիևը ժխտում է բանակցություններում առաջընթացի փաստը:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Սոչիում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավետեց, որ կողմերը ընդհանուր ձևով են ընկալում ենթադրյալ կարգավորման փաստաթղթի պրեամբուլան: Մի քանի օր անց պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ խնդրո առարկա պրեամբուլայում ամրագրված են հենց միջնորդների առաջարկները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անունով: 2009 թվականի հուլիսի 10-ին ԱՄՆ պետքարտուղարության կայքում պաշտոնապես հրապարակվեց մի փաստաթուղթ, որում ներկայացված էին այդ սկբունքները:

Իլհամ Ալիևի մեկնաբանությունները պաշտոնական փաստաթղթի (այս մասին կարող եք կարդալ «ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵ՞Ն ՉԳԻՏԵՆ, ԹԵ՞ ՏԵՂԻ ԼԵԶՈՒՆ Է ԱՆԿԱՏԱՐ») հետ համեմատելիս` կարելի է նկատել, որ միջոնդրների առաջարկը նա սրբագրում և յուրովի է ներկայացնում` մոռանալով մասնավորապես, որ 1-ին սկզբունքներից մեկով ուղղակի ամրագրված է` «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում` իրավական պարտադիր հետևանքով կամարտահայտության միջոցով», 1. «փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ» հասկացությունը ենթադրում է նաև Ադրբեջանից բռնի տեղահանված շուրջ 400 հազար հայերի վերադարձ ու գույքային իրավունքների վերականգնում, 2. հստակ ամրագրվում են ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միջանցքի անհրաժեշտության ու անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրման դրույթները:

Այս և մի շարք այլ հանգամանքներ մոռացության տալով` Ալիևն, ըստ էության, ցույց է տալիս, որ միջնորդների առաջարկների իր ընկալումը սկզբունքորեն տարբերվում է թե' միջնորդների, թե' հայկական կողմի ընկալումներից: Այլ կերպ ասած` Իլհամ Ալիևը պարզապես հերքում է Սերգեյ Լավրովի այն պնդումը, թե կողմերին հաջողվել է համաձայնության գալ պրեամբուլայի միասնական ընկալման հարցում: Նման բան, ինչպես երևում է, չկա, և Իլհամ Ալիևի անընկալունակությունը շարունակում է նախկին սահմաններում դրսևորվել:

Հավելենք, որ Իլհամ Ալիևն իրեն ընձեռված հնարավորությունը փորձել է արդյունավետ օգտագործել և տարատեսակ կեղծ տեղեկություններ տարածել` փորձելով եվրոպական լսարանում իր «ընկալումներին» համահունչ տեղեկատվական ֆոն ստեղծել: Իլհամ Ալիևը, մասնավորապես, հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի անկախության հետ չհամակերպվելու իր դիրքորոշումը, ասդել է. «Մենք բոլորս հարևաններ ենք… Մեզ մոտ ապրում են հայեր, Հայաստանում ադրբեջանցիներ կան, և նախկինում էլ այստեղ խնդիրներ չեն եղել»:

Ինչպես նկատում ենք, Ադրբեջանի նախագահը սուտ է խոսում: Ըստ որում` լկտի սուտ: Նա, իհարկե, գիտի, որ 1990 թվականի Բաքվի ջարդերից ու հայերի բռնի տեղահանումից հետո Ադրբեջանում հայեր այլևս չեն ապրում, գիտի նաև, որ վերջին 20 տարվա ընթացքում ոչ միայն Հայաստանի ու ԼՂՀ քաղաքցիների, այլև օտարերկրյա ծագումով հայ քաղաքացիների մուտքն իր երկիր ապօրինի փակվել է: Անգամ միջազգային մրցաշարերի մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ծագումով հայ օտարեկրացիներին անմիջապես օդանավակայանից հետ են ուղարկել` բացառապես հայկական ազգանուն ունենալու պատճառով:

Ալիևի ստերն այսքանով չեն սպառվում: Նա նաև պնդել է, թե Հայաստանը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան գործելու ցանկություն չի դրսևորում և «իր զորքերն Ադրբեջանի տարածքից դուրս չի բերում»: Բազմաթիվ անգամ նշվել է, որ «Հայաստանի զինված ուժեր», «ԼՂՀ Պաշտպանության բանակ», «հայկական զորքեր» տերմինները միանգամայն տարբեր իրավական հասկացություններ են, բայց Իլհամ Ալիևն այդ բանը կամ չի հասկանում, կամ էլ` հասկանալով, փորձում է մանիպուլյացիայի ենթարկել ու մոլորեցնել հակամարտության էությանն անծանոթ լսարանին:

Սակայն դա չի հաջողվել անցած 20 տարիներին, չի հաջողվի նաև գալիք 20 դարերում: Պատճառն այն է, որ աշխարհը ոչ թե Իլհամ Ալիևի մեկնաբանությունների կարիքն ունի, այլ` որպես իր երկրի լիդերի` քաղաքական դիրքորոշման: Դատելով ոչ ադեկվատ ինտերպրետացիայից, այդ դիրքորոշումն առայժմ չի ձևավորվել, կամ էլ` ինչ-ինչ նկատառումներով թաքուն է պահվում (այս տարվա հունվարի վերջերին ռուս փորձագետները ենթադրում էին, որ դիրքորոշման հրապարակումը կարող է Ադրբեջանում իշխանափոխության պատճառ դառնալ):

Ալիևի ու աշխարհի ընկալումների տարբերություններն առավել քան խորն են

Ադրբեջանի նախագահի ընկալումները, փաստորեն, մնացյալ աշխարհից տարբերվում են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում, այլև` տարածաշրջանային մյուս գործընթացների առնչությամբ:

Խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին` Իլհամ Ալիևը պնդել է այդ և ղարաբաղյան կարգավորման փոխկապակցման անհրաժեշտությունը և հիմնավորել. «Ես համարում եմ, որ այժմ յուրօրինակ հնարավորություն է ստեղծվել. Այժմ ընթացող հայ-թուրքական կարգավորման գործընթացի ֆոնին մենք եզրափակիչ փուլ ենք մտել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում: Եկեք միավորենք այս երկու գործընթացների էներգիան, որպեսզի երկրներից ոչ մեկն իրեն մոռացված չհամարի, և չկարծի, որ իր ազգային շահերն անտեսվում են»:

Իլհամ Ալիևի այս ձևակերպումը պարունակում է թե' կեղծ տեղեկություններ, թե' սխալ մտահանգումներ և թե' անհեթեթ թեզեր: Նախ` ի՞նչ է նշանակում «բանակցությունների եզրափակիչ փուլ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ եզրափակիչ փուլում բանակցություններին միանալու է նաև պաշտոնական Ստեփանակերտը: Եղած փաստերը հուշում են, որ ԼՂՀ-ն անմիջականորեն բանակցություններում դեռ չի մասնակցում: Ասել է թե` եզրափակիչ փուլի մասին խոսելը ժամանակավրեպ է: Մինչդեռ մյուս գործընթացում «ողջամիտ ժամկետները» մոտենում են եզրագծին:

Երկրորդ` Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտն ավարտած Իլհամ Ալիևը ե՞րբ և որտե՞ղ է տեսել, որ տարածաշրջանի առանձին խնդիրների խաղաղ լուծման համար բոլոր ջանքերն ու էներգիաները մեկտեղվեն: Պատմությունը վկայում է, և այդ մասին Իլհամ Ալիևը գիտե, որ նման նախաձեռնություններն ավարտվում են համաշխարհային պատերազմներով: Մյուս կողմից, եթե շարժվենք Իլհամ Ալիևի մեթոդաբանությամբ, ստացվում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է կապել նաև կիպրական, աբխազական ու հարավօսական հիմնախնդիրների հետ, և այդ դեպքում լուծումն ավելի դյուրին կլինի: Եթե սա անհեթեթություն չէ, առաջարկում ենք Ադրբեջանին հետայսու առաջնորդվել` հաշվի առնելով զարգացումները նաև Փենջաբում, Պաղեստինում ու Սոմալիում:

Բայց բոլորը, այդ թվում նաև Իլհամ Ալիևը հասկանում է, որ իր առաջ քաշած մոդելն անհեթեթ է: Նա հասկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը երբեք զիջումների չի գնալու և կարծում է, որ իր միակ հույսը հայկական երկու պետությունները շրջափակելն է: Հետևաբար` նրան պետք է ոչ թե լուծել առկա հիմնախնդիրը լուծել (բոլորին էլ հասկանալի է, որ սեղանին դրված առաջարկների շրջանակներում լուծմանն Ադրբեջանը պատրաստ չէ), այլ կանխել չհայտարարված «շրջափակման պակտից» Թուրքիայի դուրս գալը: Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ: Ցույց կտա ապագան:

Բա ձեզ մոտ ինչո՞ւ են ցմահ կառավարում

Հարցազրույցի երրորդ հատվածն երկխոսություն է, որտեղ «Եվրոնյուզի» թղթակիցը կոնկրետ գնահատականներով ու բնորոշումներով անդրադառնում է Ադրբեջանի քաղաքական համակարգի խնդիրներին, իսկ Իլհամ Ալիևի անօգուտ հակադարձում է:

Ստորև ներկայացնում ենք երկխոսության տեքստը:

«Եվրոնյուզ» - Ի՞նչ կպատասխանեք նրանց, ովքեր ասում են, որ դուք հետխորհդային դիկտատուրա եք ղեկավարում:

Իլհամ Ալիև - Նման արտահայտությունները մեզ համար վիրավորական են: Երբեմն մենք դառնում ենք բացարձակապես անհիմն, կողմնակալ քննադատական հարձակումների թիրախ` լինեն դրանք միջազգային ԶԼՄ-ները, թե այսպես կոչված, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ադրբեջանը ոչ ժողովրդավարական պետություն բնորոշելու այդ բոլոր փորձերն անընդունելի են: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի դերակատարության աճին զուգահեռ աշխարհի տարբեր ծայրերից Ադրբեջանի վրա ազդելու փորձերը կբազմապատկվեն:

«Եվրոնյուզ» - Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ընդդիմությունն Ադրբեջանում զրկված է իշխանության գալու իրական հնարավորություններից և դուք ձեր ընդդիմախոսներից շատերին զրկել եք խոսքի իրավունքից:

Իլհամ Ալիև - Այստեղ կամքը ժողովրդինն է… Մենք մեղք չունենք, որ Ադրբեջանում ընդդիմությունը թույլ է: Ես կարող եմ նույնիսկ ասել, թե ինչու է ընդդիմությունն այսօր նման աղետալի վիճակում. որովհետև Ադրբեջանը գնալով ավելի լավ է ապրում: Ճգնաժամային 2009 թվականին մեր տնտեսությունն աճել է 9.3%-ով, արդյունաբերությունը` 8.6 %, գնաճը կազմել է ընդամենը` 1.5 %, իսկ արտարժույթի պահուստները հասել են 20.4 միլիարդ դոլարի: Ի՞նչ կարող է անել ընդդիմությունն այս պայմաններում: Միայն քննադատե՞լ: Դե ինչ, նրանք առանց դրա էլ զբաղվում են դրանով, ու մենք դեմ չենք:

«Եվրոնյուզ» - Բայց 2009 թ. սահմանադրական բարեփոխումների ժամանակ վերացվեց նախագահական մանդատների թվի արգելքը: Դուք ուզո՞ւմ եք ցմահ իշխանության մնալ:

Իլհամ Ալիև - Գիտեք, դա ինչ-որ անձնական պատճառներով չի արվել: Այդպիսի պրակտիկա ամբողջ աշխարհում կա:

«Եվրոնյուզ» - Ժողովրդավարական երկրներում չկա…

Իլհամ Ալիև - Նայած` որտեղ… Եթե, օրինակ, պետության անվանական ղեկավարը թագավորն է, իսկ վարչապետը կարող է ընտրվել 5 անգամ` իրար հետևից, դա այնքան էլ չի տարբերվում մեր իրավիճակից: Նայեք եվրոպական երկրներին և կտեսնեք…

«Եվրոնյուզ» - Դուք երբեմն ձեզ թագավոր չե՞ք համարում:

Իլհամ Ալիև - Ոչ… Ես ինձ համարում եմ գործադիր իշխանության ղեկավար, ձեր երկրների դեպքում դա վարչապետն է, ով կարող է ընտրվել մի քանի անգամ: Ինչո՞ւ պետք է ժողովուրդն այդ իրավունքից զրկված լինի: Եթե նրանք ընտրության իրավունք ունեն, պետք է ընտրության հնարավորություն ընձեռել…

«Եվրոնյուզ» - Իսկապես` եթե:

Իլհամ Ալիև - Այդ դեպքում նրանք կարող են ընտրել նրան, ում ուզում են: Իսկ ժողովրդավարական գործընթացն Ադբեջանում բավականին ակտիվ է առաջ գնում: Եվ հետո` մենք չենք միջամտում, չէ՞, ձեր երկրների ներքին գործերին, չնայած որ շատ բան կա, որ մեզ դուր չի գալիս, որոնց դեմ մենք կուզենայինք խոսել կամ համարել ծիծաղելի... Բայց մենք այդ մասին չենք խոսում…

«Եվրոնյուզ» - Օրինա՞կ:

Իլհամ Ալիև - Հենց այդ է, որ մենք ոչինչ էլ չենք ասում… և մեզ չափազանց նրբանկատ ենք պահում: Երկրի ներքին գործերը, ավանդույթները, պատմությունը, քաղաքական համակարգը, նրա ժողովրդի վերաբերմունքն առաջնորդին պետք է թողնել, որ այդ ժողովուրդը որոշի:

«Եվրոնյուզ» - Բայց Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ է:

Իլհամ Ալիև - Եթե որևէ մեկը… Եթե որևէ մեկը ուզում է օգտագործել ժողովրդավարական չափանիշներն իր նպատակներին հասնելու համար, մենք դա թույլ չենք տա:

Վերը նշված երկխոսությունն անվերջ կարելի է մեկնաբանել: Առաջիկայում Իլհամ Ալիևի ներկայացրած մտքերի շուրջ առանձին հրապարակումներ կունենանք: Ընթերցողի ուշադրությունն այսօր հրավիրում ենք մի քանի հանգամանքի վրա:

Ակնհայտ է, որ «Եվրոնյուզի» թղթակիցն` իր ձևակերպումներով ու հարցադրումներով, Ադրբեջանում դիկտատուրայի փաստը կասկածի տակ չի առնում, և ընդամենը փորձում է դիկտատորի մեկնաբանությունը լսել այդ առնչությամբ: Իսկ վերջինս այդ փաստագրման կոնկրետ հերքում չի ներկայացնում` ընդամենը նշում է, թե իրեն ու իր երկրին վերագրվող քննադատությունը կողմնակալ է` միտված Ադրբեջանին ծնկի բերելու: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «էշի ու բլոգերների», «դատված տասնյակ լրագրողների», «ԶԼՄ-ների պաշտոնական սև ցուցակի» և բազմաթիվ այլ պատմություններ ընդամենը աշխարհի տարբեր ծայրերին զսպելու փորձ են, իսկ Human Rights Watch-ը, Transparency International-ը, Freedom House-ն ու մյուս կազմակերպությունները գործակալներ: Դե իսկ ժողովրդավարությամբ Ադրբեջանը զիջում է միայն Սաուդյան Արաբիային:

Ուշագրավ հաջորդ հանգամանքն այն է, որ իրեն հասցեագրված մեղադրանքներին Իլհամ Ալիևը պատասխանում է թղթակցի «երկրներում» առկա փորձի հիշատակմամբ, բայց այդպես էլ որևէ կոնկրետ օրինակ չի բերում: Իսկ թղթակցի` նման օրինակ բերելու հարցին էլ չի պատասխանում` հղում անելով ոչ թե պատասխանի բացակայությանը, այլ ինչ-որ նրբանկատության:

Իհարկե մեզ այնքան էլ չի հետաքրքրում, թե Ադրբեջանն ինչ աստիճանի ժողովրդավար է ու իր սեփական ժողովրդին ինչպես է «ընտրության հնարավորություն» ընձեռում ու հալածում: Մեզ համար վերը նշված երկխոսությունից կարևոր են երկու հանգամանք:
Նախ` Իլհամ Ալիևը հորդորում է, որպեսզի համակերպվեն յուրաքանչյուր ժողովրդի ընտրության, պատմության ու ավանդությների հետ: Հենց այս հորդորն էլ մենք վերահասցեագրում ենք իրեն` խորհուրդ տալով չընդդիմանալ ու չխեղաթյուրել ԼՂՀ ժողովրդի ընտրությունը, ավանդույթն ու պատմությունը:

Երկրորդն այն է, որ թղթակցի այն հիշեցմանը, որ Ադրբեջանը նաև միջազգային հանրության անդամ է, և կոնկրետ ժողովրդավարության չափանիշներ կերտող ու գործածող կառույցի` Եվրոպայի խորհրդի անդամ, Իլհամ Ալիևն, ըստ էության, վերջնագրային պատասխան է տվել. «Եթե որևէ մեկը ուզում է օգտագործել ժողովրդավարական չափանիշներն իր նպատակներին հասնելու համար, մենք դա թույլ չենք տա»: Ըստ էության` «Եվրոպա՞, թե՞ հավերժ իշխանություն» դիլեմային Իլհամ Ալիևը պատասխան գտել է` նա ընտրում է երկրորդը: Հավանաբար` առաջիկա հինգ տարիներին այս գիծն ավելի խորը կարմատավորվի: Բնականաբր, սա չի կարող հաշվի չառնվել նաև ղարաբաղյան կարգավորման համատեքստում:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}