Ադրբեջանը միակողմանի չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ի հետ կնքած ռազմական համաձայնագիրը
Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմական համագործակցության շրջանակներում, անցյալ տարի ապրիլին տեղի ունեցավ երկու երկրների զինծառայողների համատեղ զորավարժություն: Այն տեղի էր ունեցել «Տարածաշրջանային պատասխան-2009» ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է Վեստի.ազ լրատվական կայքը:
Նախատեսված էր, որ նշյալ զորավարժությունները ամենամյա բնույթ էին կրելու և անցկացվելու էին նաև 2010 թվականին: Սակայն ԱՊԱ լրատվական գործակալության հավաստմամբ` Ադրբեջանում որոշում է ընդունվել միակողմանի ձևով հրաժարվել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մտքից:
Ադրբեջանական կողմը մինչև այժմ ռազմական համաձայնագրից հրաժարվելու վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ այս ամենի պատճառը Ադրբեջանում վերջին ժամանակներս նկատվող հակաամերիկյան տրամադրություներն են:
Նախորդող նորություն`
Ադրբեջանում` հակաամերիկյան հիստերիա
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան