Վ. Այվազյանը հերքում է Վրաստանում բիզնես դնելու լուրը, սակայն չի հերքում Wikileaks-ի հրապարակումը
«168 ժամի» տեղեկություններով` հետեւելով շատ գործարարների օրինակին` իր բիզնեսը Վրաստան է տեղափոխում նաեւ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով խնդիրներ ունի իր հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի հետ այն բանից հետո, երբ հրապարակայնորեն պաշտպանեց ԲՀԿ նախագահի կարծիքը` Էկոնոմիկայի նախարարի վերաբերյալ: Վ. Այվազյանը, սակայն, հերքել է լուրը: Թերթը գրում է, որ գործարարները խուսափում են այդ փաստը հրապարակայնացնելուց:
«Ժամանակը» եւս անդրադարձել է Վ. Այվազյանին` հիշեցնելով Wikileaks-ի այն հրապարակումը, ըստ որի` Այվազյանը նախարար եղած ժամանակ կաշառք է պահանջել հանքերից մեկի շահագործման թույլտվություն տալու համար: «Եթե գրել են, ուրեմն մի բան գիտեն»,- «Ժամանակ»-ին ասել է Այվազյանը եւ հորդորել իրեն լուրջ հարցեր տալ: