Բացվեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը
Քիչ առաջ Հանրապետության հրապարակին հարող տարածքում` Մելիք Ադամյան 2/ 1 հասցեում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի համադաշնության դեսպանատան բացման արարողությունը, որին ներկա էր Հայաստանում երկօրյա պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի համադաշնության նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-ռեյը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Է. Նալբանդյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հայաստանում Շվեյցարիայի դեսապանատան բացումը վկայում է երկկողմ բարձր հարաբերությունների մասին: Նախարարն ընդգծեց, որ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը նկատելի է տարբեր ոլորտներում: Նա մաղթեց, որ նորաբաց դիվանագիտական առաքելությունը կարողանա ուղղակի հարաբերվել ՀՀ պետական կառույցների հետ: Է. Նալբանդյանը խոստացավ նաև, որ հայկական կողմը հնարավորինս կանի` երկկողմ հարաբերությունների էլ ավելի զարգացնելու համար:
«Շվեյցարիան Հայաստանում բացեց իր դռները, իսկ Հայաստանում բոլոր դռները բաց են ձեզ համար»,- հայտարարեց Է. Նալբանդյանը:
Իր հերթին Միշելին Քալմի-Ռեյը կարևորեց դեսպանատան բացումը Հայասատանում` ընդգծելով, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս մեր տարածաշրջանին: Նրա խոսքով, Շվեյցարիան ձգտում է ուղիղ կապեր հաստատել մայրացամաքի բոլոր երկիրների հետ:
Ողջույնի խոսքից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Շվեյցարիայի համադաշնության նախագահ Միշելին Քալմի-Ռեյը բացեցին դեսպանատան պաշտոնական ցուցանակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակավել Կոսնտանտին Օբոլենսկին, ով նախկինում զբաղեցնում էր Շվեյցարիան ներկայացնող գրասենյակի ղեկավարի պաշտոնը:
Պաշտոնական այցի առաջին օրվա ավարտին,ինչպես տեղեկանում ենք ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, այսօր երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան