Հասարակություն 12:50 25/04/2011

Աղետի գոտում բնակարաններ ստացած բազմանդամ ընտանիքների տնակները չեն քանդելու

«Եվս մեկ փոփոխություն աղետի գոտու բնակարանների բաշխումը կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներում», -տեղեկացնում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացնում է իրավիճակը. «Աղետի գոտում բնակարանների բաշխման գործընթացն իրականացվում, ինչպես նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանների հատկացման հանձնաժողովն աշխատում է ՀՀ կառավարության N 432, N 1337 և N 1402 որոշումներով ու դրանցով սահմանված կանոնակարգերով:

2009-2010 թթ. աղետի գոտում իրականացված բնակարանաշինության և բնակարանների բաշխման գործընթացում, անօթևան ընտանիքների բնակարաններ ստանալու համար պահանջվող փաստաթղթերի փաթեթների ձևավորման և հատկապես բազմանդամ ընտանիքների ժամանակավոր կացարանների քանդման ու տարածքների ազատման հարցում ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց լուծումները պարզապես անհնար էին առանց վերոհիշյալ որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու:

Մեր դիտարկումներով, դեռ անցած տարի Գյումրիում շահագործված, սակայն մինչև օրս ամբողջովին չբնակեցված Մուշ-2 թաղամասի բնակեցման դանդաղ ընթացքի հիմնական պատճառներից մեկն էլ հենց այդ որոշումներով սահմանված այն պարտադրանքն էր, որի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է քանդեին իրենց տնակները և ազատեին տարածքները: Բանն այն է, որ չնայած երկրաշարժից անցած 23 տարիների ընթացքում աղետի գոտու անօթևան ընտանիքների կազմը զգալի փոփոխությունների է ենթարկվել` հիմնականում նրանց և՛ անդամների քանակն է ավելացել, և՛ ընտանիքի ներսում նոր ընտանիքներ են ավելացել, սակայն անօթևան ընտանիքներին հատկացվում է նույնքան սենյականոց բնակարան, որքան իրենք կորցրել են երկրաշարժին (իհարկե` եթե ընտանիքների անդամների թիվը չի պակասել):

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն շահառուների առաջարկությունների և դիմում-բողոքների հիման վրա վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ բարձրագույն իշխանություններին բազմաթիվ դիմում-ուղերձներ և առաջարկություններ է հղել աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացը կանոնակարգող որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մեր դիմում-ուղերձներից մեկն էլ վերաբերում էր բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին առանց տնակները հանձնելու բնակարանի սեփականաշնորհման հնարավորություն տալուն

Եվ ահա, արդեն երկրորդ անգամ անդրադառնալով նման հարցերին, ՀՀ կառավարությունը 2011 թ. ապրիլի 14-ին կայացած իր նիստում փոփոխություններ է կատարել 1999 թ. հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337–Ն որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2009 թ. նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման մեջ: Փոփոխությունների առաջին մասը վերաբերում է բնակարանաշինությանը: Նոր որոշմամբ որոշակի դեպքերում, «վերանախագծման (վերահատակագծման) անհրաժեշտություն առաջանալու պարագայում», կառուցապատողին հնարավորություն է տրվել ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ սահմանված բնակմակերեսի չափերը փոփոխել: Իսկ որոշման երկրոդ մասը վերաբերում է բնակարան ստացած բազմանդամ ընտանիքների տնակների քանդման և տարածքների ազատման խնդրին:

Անդրադառնալով որոշման երկրորդ կետին, նշենք, որ կատարված փոփոխություններով` աղետի գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն է տրվել մեկից ավելի ոչ հիմնական շինություններ զբաղեցնելու դեպքում բնակությունից չազատել և չքանդել դրանցից միայն մեկը, եթե բնակարան ստացած ընտանիքի անդամների թիվը կազմում է`

ա. 1-սենյականոց բնակարան ստանալու դեպքում 5 և ավելի անձ.
բ. 2-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 7 և ավելի անձ.
գ. 3-սենյականոց բնակարան ստանալու դեպքում` 8 և ավելի անձ:

Ոչ հիմնական շինությունների չքանդելու ընտրությունը կատարվելու է տվյալ ընտանիքի չափահաս անդամների կողմից համապատասխան մարզպետին ներկայացված դիմումի համաձայն` ելնելով քաղաքաշինական նպատակահարմարությունից, հաշվի առնելով նաև զբաղեցրած ոչ հիմնական շինությունների տեխնիկական վիճակը:

Մենք, ի նկատի ունենալով աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում նախորդ տարիների փորձը, ՀՀ իշխանություններին հղած նամակներում և հրապարակված հոդվածներում բազմիցս ահազանգ ենք հնչեցրել, որ կոռուպցիոն ռիսկերով հղի է նաև տնակներից տարածքների ազատման փուլը: Մեր դիմում-ուղերձներից մեկում էլ առաջարկել ենք ստեղծել բնակարաններ ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարանների ազատման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Եվ միայն այդ հանձնաժողովի ուսումնասիրությունների ու որոշումների հիման վրա շահառուներին տրամադրվեն տնակներից տարածքների ազատման մասին տեղեկանքները: Մենք ակնկալել ենք, որ նման հանձնաժողով ստեղծելու դեպքում դրանում ՀՀ քաղաքաշինության նախարարության, մարզային ու ՏԻՄ իշխանությունների ներկայացուցիչներից բացի կընդգրկվեն նաև աղետի գոտում գործող ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչներ: ՀՀ կառավարության նոր որոշմամբ սահմանված է, որ բնակարան ստացած ընտանիքների զբաղեցրած ոչ հիմնական շինություններից բնակությունից չազատվող և քանդման ոչ ենթակա շինությունների ընտրության նպատակով ուսումնասիրություններ կատարելու համար պետք է ստեղծվի աշխատանքային խումբ` համապատասխան մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական տեսչության տարածքային ստորաբաժանման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների ներգրավմամբ, սակայն խոսք անգամ չկա հասարակական մասնակցություն ապահովելու մասին, ինչը կարծում ենք լուրջ բացթողում է:

Ավելացնենք, որ ՀՀ կառավարության N 1402-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու հիմնավորումում տեղ է գտել Գյումրիում նախորդ տարի բնակարան ստացած ընտանիքների կողմից տնակների քանդման և տարածքների ազատման հետևյալ թվային վերլուծությունը: «Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում 2010 թվականին կառուցված բազմաբնակարան շենքերից բնակարան ստացող ընտանիքների ցուցակում ընդգրկված են 134 բազմանդամ ընտանիքներ, որոնց կողմից զբաղեցրած ոչ հիմնական շինությունների (տնակների) թիվը կազմում է 191: Ներկայումս նշված 134 ընտանիքներից 38 ընտանիքների կողմից զբաղեցրած 47 տնակները քանդվել և տարածքներն ազատվել են: Տնակները քանդած ընտանիքների ընդհանուր թվից 31-ը զբաղեցրած են եղել 1-ական, իսկ 7-ը` 1-ից ավելի տնակներ կամ համապատասխանաբար 81.6% և 18.4%:

Արդյունքում, դեռևս քանդված չեն մնացած 96 բազմանդամ ընտանիքների կողմից զբաղեցրած 144 տնակները: Ընդ որում, 55 ընտանիքներ զբաղեցնում են 1-ական, իսկ 41-ը` 1-ից ավելի տնակներ (89 տնակ): Առկա են բազմանդամ ընտանիքների կողմից 1-ից ավելի տնակ զբաղեցնելու պարագայում գոնե 1 տնակը բնակությունից չազատելու մասին բազմաթիվ դիմումներ»:
Մեր՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի կողմից 2009-2010 թթ. կատարված ուսումնասիրություններով Գյումրիում 2010 թվականին բնակարանների բաշխման առաջին փուլով 1056 բնակարան ստացած ընտանիքների գրեթե կեսը` 460-ը բաղկացած են 5 և ավելի անդամներից, այդ թվում 60 ընտանիք ունեն 10 և ավելի անդամներ:

Անշուշտ, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում վերոհիշյալ փոփոխությունը ևս կարելի է համարել շոշափելի ձեռքբերում և աջակցություն բնակարան ստացած հարյուրավոր այն բազմանդամ ընտանիքներին, որոնք մեծ ցանկության դեպքում իսկ ժամանակավոր կացարանները հանձնելիս չեն կարող նոր ստացած 40-65 քառ. մետր մակերեսով բնակարաններում տանելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար: Սակայն, դժբախտաբար, այս որոշման մեջ խոսք անգամ չկա այլ դրդապատճառներով կիսված այն ընտանիքների մասին, որոնց անդամների մի մասը պարտադրված շարունակում է բնակվել տնակներում: Օրինակ` կան մի շարք դեպքեր, երբ 15 կամ 20 տարի առաջ ամուսնալուծված ամուսիններին տրվում է մեկսենյականոց բնակարան, քանի որ նրանք երկրաշարժից կորցրել են այդքան սենյականոց բնակարան: Մինչ բնակարան ստանալը նրանք բնակվել են տարբեր ժամանակավոր կացարաններում, բայց հիմա նրանց հատկացվել է մեկ բնակարան և պարտադրում են երկու տարբեր վայրերում տեղադրված տնակները քանդել, տարածքներն ազատել և ապրել նույն բնակարանում: Կամ, ասենք, կան բազմաթիվ դեպքեր, երբ բնակարան ստացած ընտանիքը փաստացիորեն բազմանդամ է, սակայն նրա մի մասին պետությունը տարաբնույթ պատճառներով բնակարան ստանալու շահառու չի ճանաչել: Եվ այլն: Առավել եւս` պետք էր նաև կառավարության կողմից կանոնակարգել քանդման ոչ ենթակա ճանաչված կացարանների իրավական կարգավիճակի հարցերը ...

Ինչևիցե, մենք կարծում ենք, որ տեղին և ամբողջական լուծում կլինի, եթե քանդման ոչ ենթակա ճանաչված կառույցներ տնօրինող ընտանիքներին, հիմք ընդունելով նախորդ տարի ՀՀ ԱԺ կողմից ընդունված «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, հնարավորություն ընձեռվի անվճար օրինականացնել իրենց կառույցները: Ի դեպ, նման հնարավորություն պետք է տրվի ոչ միայն բնակարանների բաշխման ներկա փուլով, այլ նաև նախորդ տարիներին բնակարան ստացած, սակայն կիսով չափ նոր բնակարաններ տեղափոխված բազմանդամ ընտանիքներին: Նման մոտեցման դեպքում այդ բազմանդամ ընտանիքների բնակարանային խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված, ինչը կնպաստի նաև աղետի գոտում երկու տասնամյակից ի վեր ձգվող անօթևանության բեռի զգալի թեթևացմանը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:41
Ցավում եմ, որ դմփ-դմփ-հուն եք նախընտրում, ոչ թե Սրբազան Հոր հորդորը. Բաղդասարյան-Թափալցյանի թոռնուհու նամակը՝ Գյուրջինյանին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
15:39
Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
«Մեր ամենակարևոր հաղթաթուղթը լինելու է համբերությունը և նպատակի սահմանումն ու նրան հասնելը»,- Երևանում տարբեր բարձրագույն...
Աղբյուր` Panorama.am
15:25
Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց  Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
14:56
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ, եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
«Բոլոր լուրջ շարժումները վերջին հաշվով հիմնվել են ուսանողության վրա, գիտակից ուսանողության վրա»,- Երևանի թատրոնի և կինոյի պետական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երևան-Սևան ավտոճամապարհին «Zil» մակնիշի ավտոմեքենա է շրջվել
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները
Ուրբաթ օրը Ալմաթիում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի առանցքային հարցերի շուրջ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Արցախի ՄԻՊ-ը դիմել է ուսանողներին. Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս ․․․
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը դիմել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
14:09
«Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
«Արցախից, Արարատ լեռից ու Ցեղասպանության պահանջատիրությունից չուրանալու հարցն է ինձ մղում մասնակցել պայքարին ու փորձել կասցենել այս վիճակը»։
Աղբյուր` Panorama.am
14:05
Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները, շրջելով բուհերով, այս պահին հասել են միրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում են։ Անցորդները...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է «Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին։ Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ...
Աղբյուր` Panorama.am
13:47
Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը
«ՀյաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
13:21
Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
«Տարիներ շարունակ շարունակվող նվաստացումը, հայրենիքի կորուստը, արյունը, որ հեղվեց ու դեռ էլի կհեղվի, եթե այս ռեժիմը մնա իշխանությանը......
Աղբյուր` Panorama.am
13:14
Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
«Անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ։ Չեմ կարծում, որ ճիշտ է»,-այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:08
Վերջապես արդարությունն այս երկրում պետք է վերականգնվի. Զոհված զինծառայողի հայր
«Մեր տղաները պայքարում էին այն մի բուռ, թիզ հողի համար, որ այսօր մեկ գրչի հարվածով ցանկանում են նվիրաբերել թշնամուն»։
Աղբյուր` Panorama.am
13:04
Գեներալ Խաչատուրովը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին Տերյան փողոցում միացավ Գրիգորի Խաչատուրովը։ Նրան դիմավորեցին ծափահարություններով,...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է»։
Աղբյուր` Panorama.am
12:50
Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
«Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է»,-պատասխանելով վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածությունների  շարքում նաև Արման Թաթոյանի...
Աղբյուր` Panorama.am
12:47
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է. «Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և...
Աղբյուր` Panorama.am
12:26
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո»  երգով։ Ինչպես նշվում է DW-ի...
Աղբյուր` Panorama.am
12:11
2021 թ. ընտրություններով որևէ անձ չի ընտրվել ժողորդի կողմից վարչապետի պաշտոնում. Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է. «2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում. 1) Այլևս չի ընտրվում որևէ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
«Մարդիկ ստեղծեցին այդ կենծ միֆը, Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել 2001 թվականին `Սևանի թերաղզում, երբ Վեհափառի հետ...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
12:59 10/05/2024

Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}