Կասկածի տակ է այն, որ Եվրատեսիլ-2012-ը կանցկացվի Ադրբեջանում
Pia.az-ի տեղեկություններով, Բաքվի Եվրատեսիլի մասնակցությունից հրաժարվող երկրների թիվը մոտ ժամանակում արագորեն աճելու է: Դրա միակ պատճառն այն է, որ Ադրբեջանն ազատ երկիր չէ: Քանի որ Եվրատեսիլ երաժշտական մրցույթի հիմնական կարգախոսը «Ազատ երկիր, ազատ երաժշտություն» կարգախոսն է, եվրոպական երկրներում լուրջ կասկածներ են ի հայտ եկել մրցույթը Ադրբեջանի նման ավտորիտար համակարգ ունեցող երկրում անցկացվելու կապակցությամբ:
Եվրոպայի ժողովրդավարական ավանդույթները կրող պետությունները երկմտանքի մեջ են Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ-2012-ին մասնակցելու հարցում: Լեհաստանն ու Իսլանդիան, առանց լուրջ պատճառաբանության, արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու եկող մայիսին Ադրբեջանում անցկացվելիք երգի միջազգային մրցույթին:
Ըստ աղբյուրի, Եվրատեսիլ-2012-ի անցկացումը Բաքվում, առաջին հերթին, վտանգված է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների առկայությամբ և ազատ հավաքներ անցկացնելու ազատությունը սահմանափակվելու պատճառով:
Նաև հայտնի է դարձել, որ Բելգիան, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Դանիան և Լյուքսեմբուրգը ճանապարհներ են որոնում, առանց դիվանագիտական ճգնաժամ ստեղծելու, Բաքվում անցկացվելիք մրցույթին չմասնակցելու համար, և այդ երկրների մասնակցությունը մրցույթին քիչ հավանական է: Ենթադրվում է, որ Գերմանիան նույնպես կհրաժարվի:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան