Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։
Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին ժենգյալով հաց հյուրասիրեց երթի մասնակիցներին։
«Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը և նշեց, որ մեր սուրբ նահատակներին պետք է վերադարձնեն իրենց երազած հայրենիքը, և ոչ մեկը չի կարող նրանց մոլորեցնել և շեղել հայրենիքի համար պայքարի ճանապարհից։
Սրբազանը տեղեկացրեց, որ երթին են միացել նաև հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, երգիչ Շուշան Պետրոսյանը և բոլոր հայերը։
«Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա և այն ճշմարտության հաղթանակի ճանապարհն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն էլ հայտարարեց, որ ճշմարտությունը հաղթելու է ստի իշխանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
- Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
- Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին