Քաղաքական 20:46 24/01/2012

Օր 2-րդ ԵԽԽՎ-ում. Դարձյալ անմարդկային վայրագությամբ Ջուղա գավառում ոչնչացված հայկական բազմադարյա խաչքարերի մասին

Քիչ առաջ ԵԽԽՎ-ում պատգամավոր Մարլանդ-Միլիտելոն ներկայացրեց «Յուրաքանչյուրի իրավունքն է մասնակցել մշակութային կյանքին» զեկույցը, որից հետո ելույթ ունեցավ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Արձանագրելով, որ տիկին Մարլանդ-Միլիտելոն շատ ակտուալ թեմա է բարձրացրել իր զեկույցում, ՀՀ ԱԺ ներկայացուցիչը հայտարարել է , որ մարդու իրավունքների համակարգում առանցքային դեր ունի մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը:

Եվ մոռանալ այդ մասին կնշանակի վտանգի ենթարկել ողջ համակարգը` զրկելով մարդուն կիրառելու իր այլ իրավունքները ևս` իրենց ինքնության ամբողջականությունը գիտակցելու պակասի պատճառով.

«Իրավացի է զեկուցողը, երբ նշում է, որ մշակութային կապերի և միջմշակութային երկխոսությունների միջոցով յուրաքանչյուրի հասանելիությունը արվեստին օգնում է զարգացնել «ներդաշնակ համատեղ կյանքը» մեկ հասարակության, երկրի մեջ, անգամ ժողովուրդների միջև` ամուր փոխըմբռման և միջմշակութային երկխոսության միջոցով:

Բայց, եկեք լինենք անկեղծ. Քանի՞ անգամ է մեր Վեհաժողովն անդրադարձել լրջագույն այս խնդրին ու նշել կոնկրետ օրինակներ, թե ինչպե՞ս է ԵԽ անդամ որոշ երկրներում ոչ միայն ուղղակիորեն խոչընդոտվում այլազգիների մասնակցությունը մշակութային կյանքի, այլ նաև գազանաբար ոչնչացվում է այլոց մշակութային պատմական ժառանգությունը»,- հայտարարել է Ն.Զոհրաբյանն ու շարունակել.

«Եթե մեր բոլորի հիշողությունը այդքան կարճ է, ես կրկին պիտի հիշեցնեմ, թե ինչ անմարդկային վայրագությամբ Նախիջևանի Ջուղա գավառում ոչնչացվեցին հայկական բազմադարյա խաչքարերը, որոնք համաշխարհային մշակութային ժառանգության մաս էին կազմում: Իսկ Վեհաժողովն անգամ չկարողացավ հասնել նրան, որ նախապես որոշված դիտորդական առաքելությունն ուղարկվի Ջուղա` աննախադեպ այդ վանդալիզմը տեսնելու և գնահատելու համար: Թե Վեհաժողովը, և թե Եվրոպական խորհրդարանը, բացի վանդալիզմի այդ փաստն արձանագրելուց, որևէ գործուն ու կոնկրետ քայլ չարեցին, որպեսզի երբևէ այլևս 21-րդ դարում նման վայրագություններ տեղի չունենան և քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգությունը»:

Վեհաժողովում Հայաստանի պատվիրակը նշել է  նաև, որ ողջունելի է, երբ եվրոպացի պատգամավորը խոսում է պետության պատասխանատվության մասին, որը պարտավոր է պաշտպանել իր տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը: Բայց` «ի՞նչ ենք անում մենք բացի դեկլարատիվ հայտարարություններից, երբ ոտնահարվում են այլոց իրավունքները, այդ թվում մշակութային, կրոնական ոլորտներում» հետաքրքրվեց նա ամբիոնից.

«Երբ Թուրքիայի իշխանությունն իր վարչապետի անձնական կապրիզով է որոշում` թույլ տա՞լ Թուրքիայում ապրող հայերին խաչ կանգնեցնել իրենց իսկ եկեղեցու վրա, թե ոչ, թույլ տա՞լ թե ոչ հայերին իրենց պատմական հայրենիքում, իրենց իսկ եկեղեցիներում պատարագ անել, և համաեվրոպական կառույցները, այդ թվում և մերը լռում են, ես դժվարանում եմ հավատալ, որ մենք կկարողանանք պաշտպանել յուրաքանչյուրի անհատական որևէ իրավունք:

Ընդամենը վերջերս ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց որոշում, որով Թուրքիային կոչ է արվում վերջ դնել բոլոր տեսակի կրոնական խտրականություններին, և վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներն ու պաշտամունքի այլ վայրերը օրինական տերերին: Այս որոշմանն իր պատասխան ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն ընդամենը սպառնաց, որ, իր բնորոշմամբ` «ծայրահեղական հայերը դեռ կտեսնեն»: Եվ հիմա մենք այստեղ քննարկում ենք, որ պետությունը իր քաղաքացու իրավունքների, այդ թվում` մշակութային ու կրոնական կյանքին մասնակցելու իրավունքի երաշխավորը պիտի լինի: Ընդունեք, որ ԵԽ անդամ որոշ պետությունների դեպքում նման եզրակացությունը խիստ միամիտ է, եթե չասենք զավեշտալի»:

Ն.Զոհրաբյանը հավելել է  նաև, որ մշակույթների փոխազդեցությունը կարևոր է փոխըմբռնում և վստահություն հաստատելու համար, որն էլ խաղաղության երաշխիքն է: Բայց.

«Քանի դեռ մենք հետևողական չենք հասնելու նրան, որ պատժվեն մշակութային վանդալները, որ հստակ պատասխանատվություն կրեն ԵԽ անդամ այն երկրները, որոնք ոչ միայն խոչընդոտում են մարդու, ժողովրդի քաղաքական, մշակութային, կրոնական իրավունքի իրացմանն, այլ նաև անպատիժ կերպով ոչնչացնում են այլոց մշակութային, կրոնական ժառանգությունը, այս ամբիոնից հնչած ցանկացած խոսք լինելու է ընդամենը բարի ցանկությունների հռչակագիր»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am
14:47
Ժեխ են բերել, ժեխի գնով ծախում են.Գործարարը՝ ծաղկի շուկայում կտրուկ գնանկման մասին
Հայաստանի ծաղկի շուկայում վերջին օրերին արձանագրվել է կտրուկ գնիջեցում։ Ծաղիկների որոշ տեսակների գները նվազել են 50-60 %-ով։ Հատկանշական էր, որ...
Աղբյուր` Panorama.am
14:19
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման...
Աղբյուր` Panorama.am
14:18
Բագրատ Սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
«Չի կարելի մեր կյանքի հաշվին իրենց տաքուկ սենյակներում նստած որոշումներ կայացնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
14:08
Ալեն Սիմոնյանի ելույթի ժամանակ ընդդիմությունը լքեց դահլիճը
«Եկել են դոշ են ծեծում, ո՞վ է ՀՀ տարածքից հող հանձնում, ո՞վ է հանձնում, ո՞վ։ Դուք եք հանձնում։ Որ հանձնեինք, այսքան կռիվ չէր լինի, այսքանի...
Աղբյուր` Panorama.am
13:48
Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին իր կնոջ հետ այցելել է ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայոց բերդաքաղաք Շուշի, ինչպես նաև Ֆիզուլի։...
Աղբյուր` Panorama.am
13:22
Տավուշցի. Ավանակը բարկացած է, ուզում է իր բեռը վերցնի ու գնա
«Ես դեռևս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս...
Աղբյուր` Panorama.am
13:08
Այսօր դիրքերը Կիրանցից հեռու են 2-2,4 կմ, իսկ Ոսկեպարից՝ 1,2 կմ. Սեյրան Օհանյան
«Զեկույցում նշված չէր քաղբանտարկյալների, կալանքի ապօրինի միջնորդությունների, կարված քաղաքական գործերի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի...
Աղբյուր` Panorama.am
12:57
Վահե Հովհաննիսյան. Ֆանտաստիկ բան է կատարվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին
«Ես գրություն չեմ ստացել։ Ում որ ուղարկել են, իրեն հարցրեք, իմ գործընկերոջը հարցրեք, ես միայն կարող եմ ասել, որ շատ վաղուց իմ գործընկերն...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մելքոնյան. Փաշինյանը մասնակցում է Էրդողանի երդմնակալությանը, չի մասնակցում Պուտինի երդմնակալությանը
«Հայաստանի ներկա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին»,-Թելեգրամի իր ալիքում գրել է պատմական գիտությունների թեկնածու,...
Աղբյուր` Panorama.am
12:24
Բագրատ Սրբազան. Սա կուռքերի շարժում չէ
«Այս շարժումը, երթը բացարձակ անձի, անձերի  մասին չէ»,-այսօրվա քայլերթի մեկնարկին հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 12:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 12:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}