Վլադիմիր Ժիրինովսկի. Մոսկվան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու, Լիբերալ –ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե առանց Ռուսաստանի Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող լուծել ԼՂ հակամարտությունը:
«Այդ իսկ պատճառով առաջարկում եմ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանն Անդկովկասի դաշնային օկրուգի կարգավիճակով մտնեն Ռուսաստանի կազմ…եթե չհամաձայնվեն, ապա մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - ասել է Ժիրինովսկին:
Բացի այդ, Ժիրինովսկին դրական է գնահատել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության հերքում քրեականացնող օրինագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան