Ռուս ուղղափառ եկեղեցին իշխանությունների գթասրտությունն է ակնկալում Pussy Riot խմբի անդամների նկատմամբ
Ռուս ուղղափառ եկեղեցու գերագույն եկեղեցական խորհուրդն իշխանություններին կոչ է արել գթասրտություն դրսևորել Russy Riot խմբի անդամների նկատմամբ, որոնց նախօրեին դատապարտել են երկու տարվա ազատազրկման Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում «խուլիգանական արարքի» համար:
«Կասկածի տակ չառնելով դատական որոշման իրավաչափությունը` դիմում ենք պետական իշխանություններին` օրենքի սահմաններում դատապարտվածների նկատմամբ գթասրտություն ցուցաբերելու ակնկալիքով, հուսալով, որ վերջիններս հետագայում զերծ կմնան անհարիր գործողություններից», - ասված է եկեղեցու տարածած հաղորդագրությունում, որը փոխանցում է «Գազետա.ռու» կայքը:
Հիշեցնենք, Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանը մեղավոր է ճանաչել Pussy Riot փանք խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային և Եկատերինա Սամուցևիչին Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում «խուլիգանական արարքի» համար, որը, դատական վճռի համաձայն, իրականցվել է «կրոնական ատելության, թշնամության և սոցիալական որոշակի խավին ուղղված ատելության հողի վրա»:
Դատարանը հաստատել էև, որ աղջիկներն իրականացրել են «սադրիչ և վիրավորական գործողություններ կրոնական հաստատությունում հավատացյալ քաղաքացիների լայն զանգվածի ներկայությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին