«Al-Monitor». Գեզի զբոսայգում տեղի ունեցած բողոքի ակցաիներն ավելի են սրել Էրդողան-Գյուլ հակասությունները
«Al-Monitor»-ն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և դրան հաջորդած իրադարձություններին ու «Թուրքիայի` «Էրդողանի խնդիրը»» վերնագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
« Թուրքիայի վարչապետ Էրդողանը մի բան է ուզում. նախագահ ընտրվել՝ կառավարման համակարգը նախագահական դարձնելով ու պատմության գիրկը մղելով խորհրդարանական համակարգը: Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ ընդդիմադիր կուսակցությունները կանխում են բանակցությունները:
Անկարայում շատերը շահարկում են այն տեսակետը, որ Թուրքիան ունի «Էրդողանի խնդիր»: Նրանք կարծում են, որ լավ կլինի, եթե Էրդողանը հրաժարվի վարչապետի պաշտոնը 4-րդ ժամկետով ստանձնելու մտքից:
Մի մասն էլ կարծում է, որ ամենալավ ճանապարհը Էրդողանին համոզելն է՝ դառնալ նախագահ, ինչը թույլ կտա ներկայիս նախագահ Գյուլին վարչապետի պաշտոնը զաբղեցնել: Չնայած, որ Գյուլի` վարչապետ դառնալն ավելի ռացիոնալ լուծում է, այն նաև խոստանում է խնդրահարույց լինել:
Առաջին հերթին, Էրդողանը այնքան էլ հեշտ մարդ չէ: Եթե Գյուլն ու Էրդողանը դառնան երկրի երկու կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձիք, նրանք կարող են այլևս ուղիներ չփնտրել իրենց հարաբերություններում առկա լարվածությունը հարթելու համար: Շատերն Անկարայում հավատում են, որ Գեզի զբոսայգում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ավելի են սրել Էրդողան-Գյուլ հակասությունները:
Թուրքիան անակնկալներով լի երկիր է: «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը հաջորդ ընտրություններում նույնպես կարող է այդքան համոզիչ չլինել»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան