Կարեն Ավագյան. Ադրբեջանի նկատմամբ պետք է սանկցիաներ կիրառվի
«Ենթադրվում էր, որ այս միջադեպին կհետևեր Ադրբեջանին ուղղված կոշտ գնահատականներ, սակայն, ցավոք, հերթական անգամ ականատես եղանք համանախագահների կողմից տարածված ոչինչ չասող հայտարարության»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի հայտարարությունը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Հադրութի ուղղությամբ տեղի ունեցած դիտարկումը հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով դադարեցվել էր, ինչի առնչությամբ հայտարարություններով հանդես են եկել ԼՂՀ ԱԳՆ-ն և ՊԲ-ն: Իսկ համանախագահների հայտարարությունում նշվում է, որ «դիտարկման ընթացքում հնչած կրակրոցների ուղղությունը անհնար է եղել ճշտել»:
«Ի՞նչ կարիք կա պարբերաբար դիտարկումներ իրականացնել այն դեպքում, երբ նույնիսկ հրադադարի ռեժիմի կանոններին ականատես լինելով որևէ հստակ քայլ չի կատարվում: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը սանկցիաների կիրառի Ադրբեջանի նկատմամբ, այլ ձևով հնարավոր չէ կասեցնել Բաքվի ագրեսիվ գործողությունները»,- նշեց նա:
Նրա խոսքերով, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում իր միջազգային պարտավարությունները, այլ ամեն գնով հետ կանգնում բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններից:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան