ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հեռանում են Սիրիայի ափերից
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ կրճատում են իրենց ռազմածովային ներկայությունը Սիրիայի ափերին: Նրանք տեղեկացրել են, որ Պարսից ծոցի գոտին լքել է Nimitz ատոմային ավիակիրը, իսկ Միջերկրական ծովից՝ Gravely էսմինեցը: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը:
Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների՝ Nimitz-ն արդեն հատել է Սուեզի ջրանցքը, և Վաշինգտոն է վերադառնալու մինչև Սուրբ ծնունդ (դեկտեմբերի 25): Gravely էսմինեցն արդեն խարիսխ է նետել Նորֆոլկ նավահանգստում (Վիրջինիա նահանգ):
ԱՄՆ ներկայությունը պահպանվել է Արաբական ծովում: Այնտեղ են գտնվում Harry Truman ավիակիրը, Stout և Ramage էսմինեցները, իսկ Միջերկրական ծովի արևելյան մասում դեռ տեղակայված է Monterey հրթիռային հածանավը:
Նշենք, որ ԱՄՆ-ն Միջերկրական ծովի արևելյան շրջանում և Պարսից ծոցում իր ռազմածովային ներկայությունը ընդլայնեց մի քանի ամիս առաջ, երբ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու մասին: Սակայն այն տեղի չունեցավ, քանի որ Սենատը հետաձգեց Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ բանաձևի քվերակությունը, իսկ դրանից հետո Սիրիայում սկսվեցին քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ