Մարտին Շուլցը չկարողացավ պատասխանել Նաիրա Զոհրաբյանի հարցին
Այսօր Ստարսբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ելույթից հետո եվրոպացի խորհրդարանականները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նրան:
Հարց տվողներից մեկն էլ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էր: Նա Եվրոպական խորհրդարանի նախագահին հիշեցրեց ԵԽ բանաձևերից մեկը, որը կոչ է անում չճանաչված երկրների, որոնցից է նաև Լեռնային Ղարաբաղը, հասարակությունների հետ իրականացնել վստահության ամրապնդման և շփումների ստեղծման ծրագիր, այնուհետև հետաքրքրվեց.«Ինչո՞ւ մինչ այժմ Եվրոպական միությունը ոչինչ չի արել այդ ուղղությամբ»:
Ի պատասխան Մարտին Շուլցն ասաց, որ հենց այդ պահին, հանպատրաստից չի կարող պատասխանել այդ հարցին ու ավելացրեց. «Ես կարծում եմ, որ այդ հարցերը (հավանաբար նկատի ունի հակամարտությունը-հեղ.) պետք է լուծվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Թույլ տվեք ինձ, կոնկրետ չպատասխանել Ձեր հարցին, քանի որ անգիր չեմ հիշում ԵԽ բոլոր բանաձևերը: Մենք ամեն օր տարբեր բանաձևեր ենք ընդունում: Ես կուսումնասիրեմ Ձեր հարցը և ավելի ուշ կտամ սպառիչ պատասխաններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ