Դպրոցականների առարկայական օլիմպիադայի Երևանի տարածքային փուլին մասնակցում է 4949 աշակերտ
Երևան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ և մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 4949 աշակերտ է մասնակցում ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլին։ Դպրոցականների հանրապետական օլիմպիադայում ընդգրկված է 14 առարկա։ Հայտնում են քաղաքապետարանի լրատվության ծառայությունից:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ օրս որևէ խախտում չի արձանագրվել, որևէ բողոք չի ստացվել։
«Գրավոր աշխատանքների ընթացքին հետևում է ո՛չ տվյալ առարկայի ուսուցիչը, ինչը առավելագույն անաչառություն է ապահովում։ Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի ավելանում է, և նկատելի է աճը ոչ միայն աշակերտների մասնակցության ցուցանիշում, այլ նաև գիտելիքների, պատրաստվածության առումով»,- ընդգծել է Գայանե Սողոմոնյանը։
Երևան քաղաքի դպրոցներում փետրվարի 1-ին մեկնարկած ՀՀ դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի տարածքային փուլը կեզրափակվի փետրվարի 19-ին, Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, «Գրականություն» առարկայի օլիմպիադայով։ Մարզային փուլը կանցկացվի փոտրվարի 22-ից մարտի 11-ը՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի։ Օլիմպիադաների այս փուլին կմասնակցեն նաև ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանը, Շիրակացի ճեմարանը, ԱՅԲ կրթահամալիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ