ԲՀԿ-ում չեն մեկնաբանում Սարգսյան-Ծառուկյան հանդիպման լուրը
Այսօր լրատվական տարբեր միջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Panorama.am-ի թղթակիցը լուրը փորձեց ճշտել ԲՀԿ նախագահի մամլո խոսնակից, սակայն Իվետա Տոնոյանը մի քանի անգամ կրկնեց. «Ես այդ լուրը չեմ մեկնաբանում»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Սակայն, դեռևս հայտնի չէ, թե ինչ են նրանք քննարկել հանդիպման ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան