Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը առաջին անգամ ցուցադրել է Կիմ Չեն Ինի մանկական լուսանկարները
Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը առաջին անգամ ցուցադրել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի մանկական լուսանկարները: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով հարավկորեական «KBS» հեռուստաընկերությանը:
Աղբյուրի փոխանցմամբ` երկու լուսանակարների վրա պատկերված է չորսամյա Կիմ Չեն Ինը` երկրի ռազմաօդային ուժերի համազգեստով: Ներկայացված երրորդ լուսանկարի վրա չորսամյա Կիմը նստած է ռազմական օդանավի օդաչուի տեղում:
Սա հյուսիսկորեական հեռուստատեսության կողմից Կիմ Չեն Ինի մանկական լուսանրարների հրապարակման առաջին դեպքն է: Նախկինում դա անում էին միայն արտասահմանյան ԶԼՄ-ները:
Հատկանշական է, որ Հյուսիսային Կորեայի ներկային առաջնորդի մասին շատ քիչ բան է հայտնի: Հայտնի չէ նույնիսկ նրա ստույգ տարիքը: Ընդունված է կարծել, որ Կիմ Չեն Ինը 29 կամ 30 տարեկան է և համարվում է աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդնորից մեկը: Վերջինս գլխավորել է երկիրը 2011թ., իր հոր` Կիմ Չեն Իրի մահից հետո: