Բողոքի ակցիա և ջահերթ՝ Ախալցխայում (լուսանկարներ)
Նախօրեին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն 1915թ. Հայոց Ցեղասպանության զոհերի ոգիների համար: Եկեղեցական արարողությունից հետո «Զորի Զորյան»-ի անվան երիտասարդական միության նախաձեռնությամբ երիտասարդները վառված ջահերով և մոմերով եկեղեցուց շարժվել են դեպի քաղաքի հեռավոր բարձունքներից մեկում Եղեռնի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար- հուշակոթող: Այս մասին տեղեկանում ենք akhaltskha.net կայքից:
Խաչքարի մոտ երիտասարդները հոգևորականների հետ միասին աղոթք են բարձրացրել առ Աստված Ցեղասպանության նահատակների ոգիների համար:
Նախքան ջահերթը, տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները հանդես են եկել Ցեղասպանության հիշատակը ոգեկոչող ելույթներով և պահանջել Ջավախքի հայ պատգամավորներից ընդունել Մեծ Եղեռնը ճանաչող պաշտոնական փաստաթղթեր տեղական մարմիններում և Վրաստանի խորհրդարանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան