Իրավունք 18:00 09/05/2014

Ես սպանություն չեմ կատարել. Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել ու դիմել ՀՀ նախագահին

Նոյեմբերյանի զորամասում մահացած զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և դիմում է գրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին:

Նկատենք, որ նախորդ դատական նիստում այս գործող մեղադրող դատախազը պահանջել էր դատարանից ամբաստանյալին դատապարտել 18 տարվա ազատազրկման` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը) և 112-րդ հոդվածի 1-ին մասով` (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):

Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Panorama.am-ին է տրամադրել Դավիթ Խաչատրյանի դիմումը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը.



«Հանդիսանում եմ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ՏԴ/0097/01/13 քրեական գործով ամբաստանյալ և մեղադրվում եմ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հայտնում եմ Ձեզ, որ իմ համածառայակից ընկերոջը սպանելու դրդապատճառ, շարժառիթ, ցանկություն և նպատակ չեմ ունեցել և չեմ արել: Դա հաստատվել է նաև ամբողջ նախաքննության և դատաքննության ընթացքում, սակայն ոչ քննչական մարմինը, ոչ էլ դատախազները ուշադրություն չդարձրեցին այդ հանգամանքներին, քանի որ դեպքի հենց առաջին իսկ օրերից տուժողի հարազատները մեծ աղմուկ բարձրացրեցին, անգամ իրենց որդու դին Երևան էին բերում, որ դնեն կառավարության շենքի դիմաց:

Այդ ժամանակ շատ բարձրաստիճան պաշտոնայաներ, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գլխավոր դատախազ (նախկին զինդատախազ) Գևորգ Կոստանյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և այլոք եկան տուժողի հարազատներին ընդառաջ՝ հասնելով Սևան քաղաք, որտեղ փորձեցին հանգստացնել հավաքված անձանց և համոզել, որ վերադառնան իրենց գյուղ, ինչին հավաքված ամբոխը չէր համաձայնում, որի պատճառով էլ նույնիսկ բախում եղավ նրանց և ոստիկանների միջև:

Անկառավարելի ամբոխին հանգստացնելու նպատակով՝ վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված եղան կատարել նրանց պահանջը և լրատվական միջոցների ներկայությամբ պաշտոնապես հայտարարել, թե իբր ես միտումնավոր կերպով եմ կրակել Լյուքս Ստեփանյանի վրա և սպանել նրան, ինչպես նաև խոստացան, որ շատ խիստ են պատժելու ինձ, որից հետո միայն ամբոխը մի փոքր հանգստացավ և հետ գնաց: Այս ամենը հաստատող տեսագրությունները առկա են համացանցում: Հենց այդ պահից սկսած գործի ամբողջ քննությունը գնաց միայն մեկ՝ ինձ սպանության մեջ մեղադրելու նպատակով: Այսինքն՝ ինձ զոհաբերելու ճանապարհով այդ պաշտոնյաները փորձեցին բարձր պահել հասարակության մեջ իրենց հեղինակությունը, ինչպես նաև փորձեցին կանխել իրենց նկատմամբ հասարակության կողմից հնարավոր մեղադրանքները, քանի որ իմ արարքին ճիշտ որակում տալու դեպքում այն դիտավորյալ սպանության չի կարող համարվել:

Նույնը շարունակվեց նաև դատաքննության ընթացքում: Պարզից էլ պարզ երևում էր, որ գործը քննող դատավորը և մասնակցող դատախազներն ակնհայտորեն կաշկանդված են վերը նշված խոստումներով, ինչպես նաև ամեն ինչ անում էին և անում են տուժողի վրդովված հարազատներին գոհացնելու նպատակով, որոնք դատաքննության առաջին իսկ օրից դատարանում, բացի դատախազներից, բոլորին, այդ թվում՝ դատական կարգադրիչներին, պաշտպաններից և ինձ աջ ու ձախ հայհոյում էին և վիրավորում, բռնություն գործադրում կարգադրիչների նկատմամբ, իսկ երբեմն էլ վիրավորական խոսքեր ասում դատավորի հասցեին հենց նիստի ժամանակ (տեսագրությունները նույնպես կան համացանցում): Սակայն այդ ամենը բոլորի կողմից անտեսվում էր, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ իմ գործով առնչվող պաշտոնյաներն ամեն ինչ անում են և անելու են տուժողներին գոհացնելու և ինձ սպանության համար դատապարտելու ուղղությամբ, քանի որ տուժողներն աընդհատ սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի:

Այս ամենը հաստատվեց նաև այսօր՝ 08.05.2014թ. դատական նիստի ժամանակ մեղադրողի ճառով, որում դատախազը, բացարձակապես հաշվի չառնելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները, առանց որևէ վերլուծության, ընդամենը մեխանիկորեն ընթերցեց դեռևս նախաքննության ժամանակ քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը և միջնորդեց իմ նկատմամբ նշանակել 18 տարի ժամկետով ազատազրկում: Այն, որ իմ գործը շահարկելով և ինձ զոհաբերելով դատարանը, դատախազությունը և որոշ այլ մարմիններ փորձում են արդարության պատրանք ստեղծել և իրենց հեղինակությունը բարձրացնել, հաստատում է նաև հետևյալ օրինակը. դատաքննության հենց սկզբից տուժողի հարազատները պարբերաբար հայհոյում և վիրավորում էին ինձ և հատկապես պաշտպաններիս, փորձում ֆիզիկական հաշվեհարդար տեսնել վերջիններիս հետ: Տեսնելով, որ որևէ իրավասու մարմին այդ կապակցությամբ որևէ գործողություն չի կատարում, հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով, պաշտպանները ստիպված դիմեցին ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու համար, սակայն գործի հարուցումը մերժվեց՝ պատճառաբանելով, թե նման բան չի եղել, դատարանում որևէ մեկը հայհոյանք չի տվել, չի սպառնացել և դա ընդունվեց բոլորի կողմից այն դեպքում, երբ այդ ամենը ձայնագրվել է նիստի ժամանակ, տեսագրվել և լրագրողների կողմից այդ ամենը բազմիցս ցուցադրել են հեռուստատեսությամբ և հիմա էլ առկա է համացանցում:

Իմ նպատակը այն չէ, որ տուժողի հարազատները ենթարկվեն քրեական պատասխանատվության, նույնիսկ որևէ անգամ չեմ արձագանքել նրանց կողմից իմ հասցեին հնչեցրած հայհոյանքներին: Սակայն իմ համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու երբ «Հարսնաքարի» գործով մեղադրյալները ընդամենը մեկ անգամ հայհոյանք տվեցին տուժողների փաստաբանին, գլխավոր դատախազի հանձնարարությամբ անմիջապես գործ հարուցվեց: Ավելի ճիշտ, ես հասկանում եմ, որ այնտեղ նույն վրդովված մարդիկ, տուժողները պահանջում էին, որ գործ հարուցվի և հարուցվելու դեպքում այդ պաշտոնյաները կմեղադրվեին հրապարկայնորեն, և նրանց հեղինակությունը կընկներ, իսկ իմ պարագայում հակառակն է:

Եթե գործ հարուցեին, ապա այդ դեպքում հրապարակայնորեն կմեղադրվեին, ինչը վկայում է, որ իմ գործով առնչվող պաշտոնյաները գործում են ոչ թե օրենքի հիման վրա, այլ իրենց ցանկություններով, հանկարծ տուժողների կողմից անարդարության մեջ չմեղադրվելու ձգտումով: Հենց այս անարդարության պատճառով էլ, նաև լսելով դատախազի անհիմն մեղադրական ճառը և միջնորդած պատիժը՝ այսօր հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հաստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում:

Հասկանում եմ, որ այնուամենայնիվ այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որ որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:


 



Հարակից հրապարակումներ`


Լյուքս Ստեփանյանի սպանության գործ. «Դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովվում»

Լյուքս Ստեփանյանի հոր ինքնասպանության փորձը կանխած դատական կարգադրիչները խրախուսվել են

Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանների մեքենան խափանվել է, նիստը` հետաձգվել

Հայտնի է Լյուքս Ստեփանյանի գործով նոր դատավորի անունը

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը




 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբետ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}