77 հազար դրամ մեկ աղբամանի և 151 հազար դրամ՝ երկկողմանի աղբամանի համար
Ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է ձեռքբերել 500 հատ «Երևան» նստարան: Նստարանների ընդհանուր արժեքը կազմում է 82 միլիոն 400 հազար դրամ, այսինքն, մեկ միավորը կարժենա 164 հազար 800 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված՝ բաց ընթացակարգով կնքված պայմանագրի մասին հայտարարությունից:
Համապատասխան պայմանագիրը կնքվել է «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի հետ այս տարվա մայիսի 8-ին: Նույն պայմանագրի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը նշված արտադրական կոոպերատիվից ձեռքկբերի նաև 400 հատ աղբաման՝ 31 միլիոն 120 հազար դրամ ընդհանուր արժեքով (մեկ միավորի արժեքը 77 հազար 800 դրամ):
Վերը բերվածից բացի «Նիկոլ Դուման» ԱԿ-ն քաղաքապետարանին պետք է մատակարարի նաև 100 հատ երկողմանի աղբամաններ՝ 15 միլիոն 100 հազար դրամ ընդհանուր արժեքով (մեկ միավորի արժեքը կազմում է 151 հազար դրամ):
Այսպիսով, «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, 500 նստարանի, և 500 աղբամանի համար, Երևանի քաղաքապետարանը վճարելու է 128 միլիոն 620 հազար դրամ: