Ռեկտորի եղբոր սպանության հետքերով. Կասկածյալն ասել է, որ չի հիշում` կրակե՞լ է, թե՞ ոչ
Ոստիկանության լրատվական ծառայությունից նոր մանրամասներ են հայտնում Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության փաստի վերաբերյալ:
Ըստ այդմ, հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն է ներկայացել 36-ամյա Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ:
Ատրճանակն առգրավված է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Արման Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ոստիկանության լրատվական ծառայությունը, տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ին Գետք համայնքում, անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 50-ամյա Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 հոդվածների (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հարակից հրապարակումներ`
Ռեկտորի եղբոր աղմկահարույց սպանության մեջ կասկածվող ՌՈ պաշտոնյան ձերբակալված է
Ռեկտորի եղբոր դիակի վրա եղել են բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածք. մանրամասներ
Տուժողի և կասկածյալի կնոջ միջև սիրային կապ չի եղել. Փաստաբանը պարզաբանում է
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց