Լոնդոնում սկսել են Բիգ-Բենի մաքրման աշխատանքները
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել են Եղիսաբեթ 2-րդի աշտարակի վրա գտնվող ժամացույցի մաքրման աշխատանքները, որն առավել հայտնի է Բիգ-Բեն անունով: Աշխատանքները տևում է մի քանի օր, ինչը կախված է եղանակային պայմաններից, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Աշխատանքը պահանջում է վարպետություն և զգուշավորություն: Բանն այն է, որ յուրաքանչյուր թիվ կառուցված է 360 բարակ ապակուց: Նրանց հաստությունը չի գերազանցում 2մմ»,-հայտարարել է Վեսթմինսթերյան պալատի գլխավոր ժամագործ Թոլ Ռոբերթսոնը:
Այժմ աշտարակի վրա աշխատում է չորս մասնագետ, ովքեր պարաններով իջել են հատուկ պատշգամբից՝ կանգնելով ժամացույցի եզրին: Թվերի տրամագիծը կազմում է 7 մ:
1859 թվականին կառուցված աշտարակը երկու տարի առաջ ստացել է Եղիսաբեթ 2-րդ անունը: Մինչ այդ աշտարակը ոչ պաշտոնապես անվանվում էր Բիգ-Բեն՝ ժամացույցի հիմնական զանգի անունով:
Մաքրման աշխատանքների ընթացքում Միացյալ Թագավորության գլխավոր ժամացույցի մուտքը փակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան