Դևիդ Բեքհեմը շոտլանդացիներին կոչ է արել անկախացմանը դեմ քվեարկել
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը Շոտլանդիայում ընտրողներին կոչ է արել քվեարկել Շոտլանդիայի անկախացման դեմ: Այս մասին գրում է «Գազետա. ռու»-ն՝ հղում անելով Associated Press-ին:
«Ես անկեղծ հույս ունեմ, որ դուք քվեարկելու եք մեր պատմական կապի պահպանման համար, որը դարեր շարունակ հաջողություն է ունեցել: Մենք ավելի շատ կապող կետեր ունենք, քան անջատող»,-հայտարարել է նախկին ֆուտբոլիստը «Միասին լինենք» արշավի շրջանակներում՝ իր բաց նամակում:
Կարիերայի 11 տարիների ընթացքում Բեքհեմը եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարության տակ:
Վերջին հարցումների համաձայն Շոտլանդիայի անկախացմանը դեմ է քվեարկել շոտլանդացիների 54 տոկոսը: Անկախացման հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 18-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան