Լրագրողներին սպանողների մասին տեղեկություններ հայտնելու դիմաց 10 մլն դոլար են խոստանում
ԱՄՆ Սենատը հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է մինչև 10 մլն դոլար պարգևատրում այն մարդկանց, ովքեր կարող են տեղեկություններ տրամադրել Սիրիայում ամերիկացի լրագրողներին առևանգողների ու սպանողների վերաբերյալ:
Ֆլորիդայից ներկայացված սենատորի խոսքով, սպանված լրագրողներ Ջեյմս Ֆոուլի և Ստիվեն Սոտլոֆի հիշատակը հարգելու միջոցներից մեկն էլ նրանց դաժանաբար սպանողներին պատասխանատվության ենթարկելն է, ինչին կօգնեն նման միջոցառուները: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Սեպտեմբերի 2-ին համացանցում հայտնվեց ամերիկացի լրագրող Սոտլոֆֆի գլխատման տեսանյութը, դրանից առաջ գրոհայինները հրապարակել էին Ֆոուլի մահապատժի տեսանյութը: Երկու լրագրողներին էլ երկար ժամակ գրոհայինները պատանդ էին պահում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան