Խոդորկովսկու` նախագահական ընտրություններում առաջադրվելու ծրագրերը պարզաբանել է նրա մամուլի քարտուղարը
ՅՈՒԿՈՍ ընկերության նախկին նախագահ Միխայիլ Խոդորկովսկին դեռևս չի կողմնորոշվել, թե որ թվականին է առաջադրելու իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում: Այս մասին, «Լենտա.ռու» կայքի հաղորդմամբ, հայտարարել է գործարարի մամուլի քարտուղար Օլգա Պիսպանեն:
Իրավաբան Դմիտրի Ագրանովսկին «Ինտերֆաքս» գործակալության հետ զրույցում, իր հերթին, հայտարարել է, թե Միխայիլ Խոդորկովսկին մոտ ապագայում չի կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ համաներմամբ ազատվելու հանգամանքը նրան դեռևս չի ազատում դատվածությունից:
«Օրենքի նոր լրացումների համաձայն, դատվածության ժամանակահատվածը կազմում է 10 տարի: Այդ ընթացքում անձն համարվում է դատված և չի կարող ընտրվել իշխանական մարմիններում», - ասել է Ագրանովսկին:
ՌԴ նախագահական ընտրություններում` իր հնարավոր առաջադրման մասին Միխայիլ Խոդորկովսկին խոսել էր Ֆրանսիական «Le Monde» պարբերականի հետ: ՅՈՒԿՈՍ-Ի նախկին ղեկավարի խոսքերով, ինքը կարող է զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը, եթե «Ռուսաստանում առկա ճգնաժամի հաղթահարման համար» անհրաժեշտություն ծագի:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը