Մարիո Մացցոլան այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
«CISCO SYSTEMS» ընկերության զարգացման գծով նախագահ, ՀՀ Նախագահի համաշխարհային ՏՏ մրցանակի 2014թ. դափնեկիր Մարիո Մացցոլան նախօրեին այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի և լրատվության բաժինը տեղեկացնում է, որ Մարիո Մացցոլան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը:
Մարիո Մացցոլան եղել է նաև Հիշողության պուրակում, որտեղ տնկել է արծաթափայլ եղևնի:
Պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ, ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: