Հռոմի պապ. Եվրոպային անհրաժեշտ է քաջություն և խաղաղություն
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով պաշտոնական այցով գտնվում էր Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանից հետո ժամանեց Եվրոպայի խորհուրդ, որտեղ Սրբազան հյուրին ընդունեցին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, ՄԻԵԴ նախագահը, դեսպանները, պաշտոնյաները, ԵԽ-ի դիմաց հավաքված բազմությունը։ Այս մասին Ստրասբուրգից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Եվրոպայի խորհրդում Ֆրանսիս պապի ելույթի հիմնական ուղերձներն էին խաղաղությունը, ճշմարտությունը, արժեքները։
«Խաղաղությունը շարունակում է հաճախ խախտվել աշխարհի տարբեր հատվածներում, որտեղ հակամարտությունները շարունակում են մնալ չլուծված։ Լարվածությունը շարունակում է գոյություն ունենալ Եվրոպական մայրցամաքում, որը փափագում է խաղաղություն»,-ասաց Հռոմի պապը։
Պապն իր ելույթում կոչ արեց Եվրոպայի խորհրդին՝ դիմակայել ապագայի մարտահրավերներին՝ ճշմարտությամբ և խիզախությամբ։
Պապի ելույթի կարևորագույն ուղերձն էր խաղաղությունը, երկխոսությունը, բազմաբևեռության ընդունումը։ Պապը Եվրոպային կոչ արեց գտնել եռանդ ու քաջություն և չփախչել ներկայից և իր մարտահրավերներից։
«Խաղաղությունը միայն պատերազմի, հակամարտությունների, լարվածության բացակայությունը չէ։ Քրիստոնեական տեսլականով, խաղաղությունը Աստծո նվերն է և ազատ ու ողջամիտ մարդու գործողությունների պտուղը, որն ուղղվում է համընդհանուր բարօրությանը, սիրուն։ Այս ռացիոնալ և բարոյական կարգը հենվում է տղամարդկանց և կանանց կողմից փոխադարձ հարաբերություններում ներդաշնակության վրա»,-ասաց Ֆրանցիսկոս պապը։
Պապը նաև ուշադրություն հրավիրեց մարդկանց անհատակենտրոնության վրա, որը, պապի խոսքերով, հանգեցնում է մարդկային էության աղքատացման, մշակութային չորության, քանի որ այն կրճատում է արմատների արդյունավետ սնուցումը, որի վրա աճում է ծառը. «Անհատակենտրոնությունը հանգեցնում է եսասիրության, ճոխության պաշտամունքի»։
Պապն ընդգծեց, որ Եվրոպայի խորհրդի առաջնային խնդիրն է մարդու իրավունքների խթանումը՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ միասին։
Այսպիսով` ավարտվեց Հռոմի պապի պաշտոնական այցը Ստրասբուրգ և Ֆրանցիսկոս պապը վերադարձավ Վատիկան։
Նախորդող`
Հռոմի պապը Ստրասբուրգում է. Նորին Սրբության անվտանգությունն ապահովում են օդից, ջրից, ցամաքից (լուսանկարներ)
Հռոմի պապ. Ժամանակն է ստեղծել Եվրոպա, որը կհամախմբվի ոչ թե տնտեսության, այլ մարդկային էության շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան