Վ. Պուտինը՝ Խոդորկովսկուն ներում շնորհելու և նրա քաղաքական ակտիվության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր մեծ ասուլիսի ընթացքում խոսել է «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու մասին՝ նշելով, որ չի ափսոսում նրան ներում շնորհելու հարցում և դա արել է առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով:
Այն հարցին թե ինչպես է վերաբերվում Խոդորկովսկու քաղաքական ակտիվ գործունեությանը և նախագահ դառնալու ձգտումներին՝ Պուտինը նախ ռեպլիկ նետեց, թե` «որտե՞ղ է առաջադրվելու», այնուհետև պատասխանեց հարցին:
«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հավակնություն ունենա և զբաղվի քաղաքականությամբ»,- հիշեցնելով Խոդորկովսկու՝ բանտից իրեն գրած նամակի մասին, որտեղ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին տնօրենը ներում է հայցել՝ վկայելով, որ մայրը առողջական խնդիրներ և հոգածության կարիք ունի, ասաց Պուտինը:
Պուտինը հավելեց, թե այդ պարագայում «իմաստ չկար» Խոդորկովսկուն անազատության մեջ պահելու և հնարավորություն չտալու, որ լիներ մայրիկի կողքին:
Նախորդիվ`
Վլադիմիր Պուտին. Ներկա իրավիճակը կարող է պահպանվել առնվազն 2 տարի (տեսանյութ)
Վլադիմիր Պուտին. Այն ինչ հիմա կատարվում է Ռուսաստանի հետ, Ղրիմի համար վճարվելիք գինը չէ
Պուտին. Ռուսաստանից էժան և հուսալի գազի առաքում չկա