Ֆրանսիայում փոստատարին դատել են 13 հազար նամակ գողանալու համար
Ֆրանսիայում դատարանը 6 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել մի փոստատարի, ով գողացել է ավելի քան 13 հազար նամակ: Փոստատարը նաև տուգանվել է 4 հազար եվրոյով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
Գործատուն ասել է, որ բոլոր նամակները կուղարկվեն հասցեատերերին: Նամակներից ամենահինը գրվել է 2001 թվականին: Իր քայլը փոստատարը բացատրել է նրանով, որ իրեն շատ են դուր եկել որոշ նամակների գույնն ու ձևը: Հաղորդվում է, որ տարիների ընթացքում փոստատարը նամակները պահել է իր ձեղնահարկում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ