Միացյալ Նահանգները ընդունում են Վենեսուելայի` երկրում ԱՄՆ դիվանագետների քանակությունը սահմանափակելու իրավունքը
Միացյալ Նահանգները ընդունում են Վենեսուելայի` երկրում ԱՄՆ դիվանագետների քանակությունը սահմանափակելու իրավունքը: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը` հավելելով, որ ներկայումս Վաշինգտոնը Կարակասում իր դիվանագիտական անձնակազմի ապագայի վերաբերյալ բանակցություններ է վարում Վենեսուելայի իշխանությունների հետ:
Այս երկուշաբթի Վենեսուելայի ԱԳՆ-ն տեղեկացել էր Միացյալ Նահանգներին 15 օրվա ընթացքում երկրում աշխատող դիվանագետների թվի կրճառման անհրաժեշտության մասին:
Երկրի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսի խոսքերով` նշված ժամանահատվածում Վաշինգտոնը պետք է ներկայացնի այն դիվանագետների դասակարգման աղյուսակը, որոնք շարունակելու են աշխատել Վենեսուելայում:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ այս քայլը չի խախտում դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիենայի կոնվենցիայի դրույթները, քանի որ դիվանագիտական անձնակազմի քանակությունը որոշվում է երկկրողմ բանակցությունների արդյունքում:
Մարի Հարֆը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Կարակասի նման գործելաոճը կարող է ազդել Վենեսուելայի քաղաքացիներին ԱՄՆ վիզա տրամադրելու գործընթացի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին