Քաղաքական 18:09 27/03/2015

Միջազգային ԶԼՄ-ների ավելի քան 200 ներկայացուցիչ կոչ է արել աշխարհին ճանաչել Հայոց ցեղասպանությունը . «Ուկրաինայի ձայն»

Այս տարի ապրիլի 24-ին աշխարհի շատ երկրներում երևանյան ժամանակով 19:15-ին (ժամ, որը խորհրդանշում է 1915 թվականը) եկեղեցական զանգերը կսկսեն ղողանջել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այդ ժամանակ զոհվեցին մեկ ու կես միլիոն հայեր, հարյուր հազարավոր մարդիկ ստիպված եղան լքել իրենց երկիրը: Այս մասին գրում է Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ «Ուկրաինայի ձայն» թերթը:

Ինչպես նշվում է նյութում, այդ ողբերգական իրադարձությունների 100-ամյա տարելիցին էր նվիրված վերջերս Երևանում կայացած «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումը, որի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի հետ հարաբերություններոււմ եղած խնդիրների վերաբերյալ:

«Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը չի համարել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման»,- մեդիա ֆորումին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նյութում նշվում է, որ մեդիա ֆորումը հավաքել էր աշխարհի 34 երկրներից միջազգային ԶԼՄ-ների ավելի քան 200 ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների և դարձավ Հայոց ցեղասպանության պատմության, վերջինիս ճանաչման, դրա փաստի ժխտման պատասխանատվության, և, գլխավորը, ապագայում համանման հանցագործությունների կանխարգելման հետ կապված հարցերի քննարկման հարթակ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նույնպես գտնում է, որ Ցեղասպանության և դրա ժխտման հետ կապված հարցը այսօր արդիական քաղաքական խնդիր է: Այդ պատմական իրադարձությունների մասին մեծաքանակ փաստաթղթեր կան, որոնք պահվում են արխիվներում կամ բազմաթիվ միջազգային կենտրոններում:

Թերթը ընդգծում է, որ ֆորումին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը հաղորդեց նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ապրիլյան միջոցառումների ծրագրի մասին և որ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի մասնակցները ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր:

Լրագրողները՝ անդրադառնալով հնագույն պատմական իրադարձություններին, ընդգծեցին. «Մենք դիմում ենք աշխարհի բոլոր երկրների մեր գործընկերներին՝ կոչ անելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին գործադրել բոլոր ջանքերը զոհերի հիշատակը վառ պահելու , ԶԼՄ-ներին՝ անցյալի սարսափելի հանցագործությունների մասին լռելու փորձերին խոչընդոտելու կոչով՝ որակելով դրանք որպես նոր հանցագործություններին մասնակից լինելու փորձ, Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և ռասիզմի ու մարդատյացության հողի վրա մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների նշանակությունը նվազեցնող ժխտումների դեմ պայքարելու համար ...»:

Հիշեցնենք, որ «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային մեդիա ֆորումի մասնակիցները, որը անց էր կացավում մարտի 18- 20-ը Երևանում և նվիրված էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, միջոցառման եզրափակիչ օրը ընդունեցին Հայոց ցեղասպանությունը դատապարտող համընդհանուր հռչակագիր:

Հռչակագրում նշվում է. «Մենք՝ լրագրողներս, «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի մասնակիցներս, տարբեր երկրների, ազգությունների և կրոնների ներկայացուցիչներս, հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդին և հարգում ենք 1915թ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակը։ Մենք կոչ ենք անում դատապարտել այդ իրադարձությունները, որոնք ուղղված էին հայ ազգի և նրա բազմադարյա յուրահատուկ մշակույթի ոչնչացմանն ու հայ ազգին սեփական հայրենիքից զրկելուն։ Իրադարձություններ, որոնք ուղեկցվում էին զանգվածային ջարդերով, կոտորածներով և էթնիկական զտումներով»։

Հռչակագրի համաձայն՝ մասնակիցները շեշտել են, որ հայ ժողովրդի ողբերգության 100-ամյա տարելիցի շեմին չեն կարող անտարբեր մնալ Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերի հանդեպ։

«Մենք դատապարտում ենք 1915թ. Ցեղասպանության ժխտումը՝ որպես պատմական փաստերի կեղծում, որոնք աղավաղում են այս ողբերգության պատճառները, մեխանիզմներն ու հետևանքները։ Դիմելով պատմական փաստերին՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն լրագրողներին, որոնք աշխարհին հայտնել են Օսմանյան կայսրության տարածքում կատարվող սարսափելի ոճրագործությունների մասին։ Մենք գիտակցում ենք լրատվամիջոցների դերն ու նշանակությունը և կարծում ենք, որ նրանց հիմնական խնդիրը բոլոր ազգերի միջեւ երկխոսությունը պաշտպանելն է», - ասվում է փաստաթղթի մեջ։
Ֆորումի մասնակիցները ընդունված հռչակագրում դիմել են աշխարհի բոլոր երկրների իրենց գործընկերներին՝ կոչ անելով.
- գործադրել բոլոր ջանքերը զոհերի հիշատակը վառ պահելու, անցյալի հանցագործությունների մասին լռելու փորձերին խոչընդոտելու,
- Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի և ռասիզմի ու մարդատյացության հողի վրա մարդկության դեմ կատարած այլ հանցագործությունների նշանակությունը նվազեցնելու դեմ պայքարելու համար,
- կենտրոնացնել ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու եւ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար»:

Հռչակագիրը ստորագրած ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ողջունել են նաև Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Ուրուգվայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Բելգիայի., Լեհաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Կանադայի, Վենեսուելայի, Արգենտինայի, Չիլիի և Վատիկանի կառավարություններին, որոնք ճանաչել և դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Նախորդիվ`
«Արարատի ստորոտին» մեդիաֆորումը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հռչակագիր է ընդունել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}