Դաշնակները Ծառուկյանին պատկանող «Փարավոն»-ում կարգին քեֆ են արել. «Հրապարակ»
Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, մայիսի 2-ին մեծ խնջույք է կազմակերպել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ներկա են եղել միայն դաշնակցականներ՝ մոտ 700-800 հոգի։ Խնջույքը կազմակերպվել է մայիսյան հաղթանակների առթիվ։
Թերթի աղբյուրը նշել է, որ այս անգամ միջոցառումն աննախադեպ էր մասնակիցների քանակով, հենց այդ պատճառով էլ ընտրել էին «Փարավոնը»։ Եվ եթե նախորդ տարիներին մայիսյան հաղթանակները նշում էին ամսվա վերջին, ապա այժմ որոշել են նշել ամսվա սկզբին, քանի որ ապրիլի 24-ի առթիվ արտերկրից լիքը հյուրեր կային։ Ասում են, թե դաշնակցականները կարգին քեֆ են արել, քոչարի էլ են պարել։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց