Human Rights Watch. ՀԽ անդամների ազատ արձակումը դրական քայլ էր
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը արձագանքել է Հիմանդիր խորհրդարանի անդամների ազատ արձակմանը` Հայաստանի իշխանությունների այդ որոշումը համարելով դրական քայլ:
Իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 4-ին Գլխավոր դատախազության հրամանով արդեն իսկ ազատ են արձակվել մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող Հիմնադիր խորհրդարան քաղաքական շարժման հինգ անդամները:
«Հայաստանի իշխանությունների որոշումը` ազատ արձակել մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող ակտիվիստներին, դրական և ճիշտ քայլ էր: Այժմ իշխանությունները պետք է հավաստիացնեն, որ նրանց նկատմամբ հարուցված մեղադրանքները չեն ենթադրել խոսքի և հավաքների ազատության իրավունքների խախտում»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ նաև հիշեցվում է, որ ակտիվիստների ազատ արձակման հետ կապված HRW-ն ավելի վաղ նամակով դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազին:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ