Սուրիկ Խաչատրյանը իրեն առնչվող երկու քրեական գործերով էլ հարցաքննվել է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մահափորձի և որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով հարցաքննվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են իրավապահ մարմինների աղբյուրները:
Առայժմ պաշտոնապես մանրամասներ չեն հաղորդվում նախաքննության շահերից ելնելով:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթն արձակվել էր մայիսի 20-ին Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, իսկ որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքը՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում: Միջադեպի ժամանակ տուժել էին գորիսեցի Զաքարյան եղբայրները: Մայիսի 4-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: