Բրազիլիայում ռադիոհաղորդավարին սպանել են ուղիղ եթերի ժամանակ
Բրազիլիայում դաժան սպանություն է տեղի ունեցել: Անհայտ մարդը կրակոցներ է արձակել ռադիոհաղորդավար Գլեյդսոն Կարվալյուի վրա ուղիղ եթերի ժամանակ: Ստացված վնասվածքներից հաղորդավարը տեղում մահացել է, իսկ հանցագործներին հաջողվել է անարգել փախչել: Այս մասին գրում է KP.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Հանցագործները մուտք են գործել Radio Liberdade FM և դաժանա հանցանքից հետո դիմել փախուստի:
Տեղական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ նրան կարող էին սպանել մասնագիտական գործունեության համար: Նա իր թողարկումներում խոսել է քաղաքական շրջանականերում կոռուպցիայի մասին:
Ըստ աղբյուրի՝ տեղի լրատվամիջոցները գրում են, որ ռադիոհաղորդավարը հաճախ է ստացել սպառնալիքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ