Սելֆի անելիս 15-ամյա աղջիկն ընկել է ժայռից
Ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեին գրում են, որ Ռուսաստանի Մերձծովյան շրջանում 30 մետր բարձրություն ունեցող ժայռից սելֆի անելիս դպրոցական է ընկել:
Դեպքը տեղի է ունեցել երեկ: Դպրոցականը համադասարանցիների ու մանկավարժների հետ էքսկուրսիայի էր գնացել Տոմսկից: Նրանք տեղավորվել են Ճապոնական ծովի ափին: Երեկոյան նրանցից մեկը ցանկացել է գեղեցիկ լուսանկար անել ժայռի վրա, սակայն կորցրել է հավասարակշռությունն ու ցած ընկել:
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության ծառայությունը 15-ամյա աղջկան ոչնչով օգնել չի կարողացել, նա հենց տեղում մահացել է: Կատարվում է քննություն՝ պարզելու դեպքի հանգամանքները:
Նախորդող լուրեր՝
Օդաչուին հեռացրել են թռիչքի ժամանակ «սելֆի» անելու համար
Զբոսաշրջիկը Ինդոնեզիայում սելֆի անելիս մահացել է
ՌԴ ՆԳՆ-ում մտահոգված են սելֆիի պատճառով մահվան դեպքերի ավելացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան