Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (լուսանկարներ)
Այսօր Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցել 1915 թ. անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրված են նաև լուսանկարներ:
Հիշեցնենք, որ այսօր «Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ։
Նախորդող հրապարակումներ՝
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում լինելը. դարի մեծագույն դիրիժորներից Զուբին Մեթա
Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երևանյան հեռանկարներ»
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան