Հասարակություն 10:10 12/09/2015

La Tribune. Ինչո՞ւ է հարկավոր սատարել Լեռնային Ղարաբաղին

Ֆրանսիական «La Tribune» հանրահայտ ամսագիրը հրապարակել է «Ինչո՞ւ է հարկավոր սատարել Լեռնային Ղարաբաղին» վերնագրով հոդված։ Հոդվածը գրված է Ֆրանսիայի Վիլյորբանի քաղաքապետ, նախկին պատգամավոր Ժան-Պոլ Բրետի, Սարսելի քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնիի (Սոցիալիստական կուսակցություն) և Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի (Սոցիալիստական կուսակցություն) կողմից, ովքեր ընդգրկված են Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբում։

Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ.
«Հայկական անկլավ Ադրբեջանում, ինքնահռչակ հանրապետություն, այս փոքրիկ երկիրը զարգանում է արագ և հատկապես սոցիալական այնպիսի մի մոդելով, որը երկրի տնտեսական աճի արդյունքները հասանելի է դարձնում ողջ բնակչությանը:
Մենք՝ ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչներս՝ պատգամավորներ, սենատորներ, տեղական ընտրյալներ՝ սատարում ենք երիտասարդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացմանը՝ անդամակցելով Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին: Եվրոպայում ճգնաժամի սրացման պայմաններում մեզ թվում է, որ եկել է պահը՝ բացատրելու մեր կողմից այս պարտավորվածության ստանձնման պատճառները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն ունի 150 000 բնակիչ Ֆրանսիայի երկու դեպարտամենտին հավասարաչափ տարածքում, գտնվում է Հարավային Կովկասում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև: Ինքնորոշված այս երկիրը, որ դեռևս չի հասել միջազգային ճանաչման փուլին, որպես այդպիսին ռազմավարական շահ չի ներկայացնում Ֆրանսիայի համար: Այն ներկայացնում է ավելին, քանի որ որպես իր զարգացման մոդել է ընտրել Ֆրանսիան:

Սոցիալական ժողովրդավարության առավելությունները
Մեր երկիրն այնպես է կառուցվել, որ հնարավորություն ընձեռնի մեր բոլոր քաղաքացիներին օգտվել երկրի բարգավաճման արդյունքներից, տնտեսական այնպիսի մի համակարգ է կյանքի կոչվել, որը համատեղում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ազատությունը և սոցիալական առաջընթացը՝ մեր հասարակության միասնականությունը պահպանելու նպատակով: Ամենուր, և այսօր նույնիսկ Եվրոպայում, կարող ենք տեսնել, թե հասարակությանն ինչ վնաս կարող են հասցնել անհավասարակշիռ և քաղաքացիների նկատմամբ անարդար սոցիալական զարգացման մոդելները: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այս երկրում պահանջվող համեստ ներդրումների համեմատ սոցիալական ժողովրդավարության արդյունքերն անչափ մեծ են: Եթե մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղին, ապա այն պատճառով, որ նրա իշխանությունները ձգտում են, և մինչև հիմա հաջողեցրել են, զարգացնել երկիրը չափավոր, հաստատուն և հատկապես բոլորին հասանելի տնտեսական աճի հիման վրա: Սա է այն առողջ հիմքը, որ մյուսների նկատմամբ եղբայրաբար տրամադրված ազգը երբեք չպետք է զոհաբերի անկանոն ցնորքների խորանին:

Բնակչություն, որն օգուտ է քաղում տնտեսական աճից
Արդեն 10 տարի Լեռնային Ղարաբաղում տարեկան տնտեսական աճը կազմում է 10 տոկոս: Այսoր արդեն իսկ երկրում մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 3000 եվրո, ինչը մոտ է Մարոկոյի ցուցանիշին: Խոսքը վերաբերում է կայուն աճին, քանի որ պետությունը պահպանել է կարգավորման և ծրագրավորման իր դերը: Վերակառուցման անհրաժեշտ ջանքերը երբեք չի իրականացվել բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող գյուղատնտեսության ոլորտի հաշվին:

Բարձր տեխնոլոգիաների գործունեությունը
Ավելին, ռազմավար պետությունն այսօր խթանում է երրորդ կարգի գործունեության և բարձր տեխնոլոգիաների զարգացումը, որոնք ապագայում երկրին թույլ կտան դուրս գալ մեկուսացումից: Պատասխանատու այս քաղաքականության արդյունքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պահպանվում է զբաղվածության նախանձելի մակարդակ՝ 65 000 աշխատող, 5 տոկոսից ցածր գործազրկություն և բնակչության շարժի դրական արդյունք: Բացի այդ, իրար հաջորդող կառավարությունների վարած սոցիալական արդարություն ապահովելու քաղաքականության արդյունքում երկրի բնակիչների միջին եկամուտը համեմատելի է հարևան Հայաստանի և առավել հարուստ, սակայն երկրի հարստության վերաբաշխման շատ ավելի վատ գործող համակարգ ունեցող Ադրբեջանի ցուցանիշների հետ: Եվ լավ ապագայի հեռանկարով՝ սոցիալապես խաղաղ այս պետությունը տարեցտարի նվազեցնում է իր արտաքին պարտքը և այլևս նախկինի չափ կախված չէ Հայաստանի օգնությունից:

Համադրել տեղական զարգացումը՝ ժողովրդավարությունը կոնսոլիդացնելու համար
Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական բարեփոխումների առաքինի շրջան մտնելու կամքը՝ նույնիսկ վերջինիս համար խոչընդոտ հանդիսացող դեռևս միջազգային ճանաչման բացակայության պայմաններում: Մեր կողմից, մեզ համար ընդունելի են հետևյալ մոտեցումները․ Ֆրանսիայի Սարսել և Վիլյորբան քաղաքների ու ԼՂ համայնքների միջև ստորագրված Բարեկամության խարտիաները խորհրդանշում են տեղական ժողովրդավարության շրջանակներում ցուցաբերվող աջակցությունը, ինչը Լեռնային Ղարաբաղում, ինչպես և մյուս բոլոր ազատ հասարակություններում, էական նշանակություն ունի ժողովրդավարության համար: Բարեկամության այս խարտիաներով, որոնք իրապես համարվում են տնտեսական և սոցիալական փոխգործակցության միջոցներ, մենք համադրում ենք մեր տարածաշրջանների ձեռնարկությունների տեղական զարգացումը Լեռնային Ղարաբաղի շրջանների կարիքների հետ: Այս հեռանկարը մեզ առավել մատչելի է, քանի որ արդեն իսկ ֆրանսասեր Լեռնային Ղարաբաղը ֆրանկոֆոնիայի զարգացման քաղաքականություն է վարում: Աշխարհում առկա անկանոն զարգացման պայմաններում՝ տեղական մակարդակի հարաբերությունների ստեղծումով է, որ բացվելու են մտահորիզոնները և ազգերն իրար են մերձենալու՝ ունենալով հավասարակշռված առաջընթացի ընդհանուր նպատակ, որը հասանելի կլինի բոլորին և կշահի յուրաքանչյուրը։ Այս տեսանկյունից, Լեռնային Ղարաբաղը օրինակելի և հուսադրող է:

Ժան Պոլ Բրետ, Վիլյորբանի քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր
Ֆրանսուա Պուպոնի, Սարսելի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր
Ժան Մարկ Ժերմեն, ԱԺ պատգանավոր»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}