Ֆրանսուա Օլանդը հայազգի դասախոսին հանձնել է բարձրագույն պարգևը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունել և հայազգի դասախոս Մարկ Մուղալյանին է հանձնել արտասահմանցիներին տրվող Ֆրանսիայի բարձրագույն պարգևը՝ Պատվո Լեգեոնի շքանշանը: Այս մասին տեղեկանում ենք «100 lives»-ի թվիթերյան էջից:
Հիշեցնենք, որ ամերիկահայ դասախոս Մարկ Մուղալյանը Ամստերդամ-Փարիզ գնացքում կանխել էր ահաբեկչական գործողությունը: 51-ամյա Մուղալյանը ճամփորդելիս է եղել կնոջ` ֆրանսուհի Իզաբել Ռիսաշերի հետ: Նախքան հարձակումը նա նկատել է, որ ահաբեկիչ Խազանին «իրեն տարօրինակ է պահում» զուգարանի մոտ: Նա նկատել է, որ ահաբեկչի հետ փորձում է պայքարել մի մարդ և օգնության է հասել նրան:
Օգնության հասած Մուղալյանը կարողացել է ահաբեկչի ձեռքից խլել «Կալաշնիկով»-ը: Զենքը ձեռքին Մուղալյանը այնուհետև վազել է դեպի իր կինը,սակայն Խազանին այլ զենք էլ է ունեցել ու թիկունքից խփել է դասախոսին:
Վիրավոր Մուղալյանը մեռած է ձևացել` բացատրելով, որ այլապես իր վերջը կտային:
Նախորդող հրապարակում՝
Փարիզ-Ամստերդամ գնացքի վրա հարձակումը ծրագրված է եղել նախապես
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց