Կամրջի վրա սելֆի անելիս 12-ամյա տղան ընկել է ու մահացել
Լենինգրադում երկաթուղային կամուրջի վրա սելֆի անելիս 12-ամյա տղան կամրջից ցած է ընկել ու մահացել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
ՆԳՆ տրանսպորտի վարչությունից հայտնել են, որ գետում հայտնաբերել են անչափահաս: ՝ Դեպքի վայր ժամանած բժիշկների խումբը նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ է հայտնաբերել: Տցղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Տղայի ինքնությունը իրավապահները պարզել են: Նա Լենինգրադի շրջանի Կիրիշի քաղաքի բնակիչ է: Քննության արդյունքներով, նա վայր է ընկել վեց մետր բարձրության վրա գտնվող երկաթուղային կամրջից:
Վերջերս հրապարակված վիճակագրության համաձայն, սելֆին ավելի վտանգավոր է, քան ենթադրում էին նախկինում: The Telegraph-ը հրապարակել է սելֆիի պատճառով մահացության դեպքերի վիճակագրություն: Համեմատության համար նշվել է նաև շնաձկների հարձակումների հետևանքով մահացության դեպքերի քանակը:
Սելֆի անելու ընթացքում վրա հասած մահվան դեպքերի մասին կարդացեք՝
Սելֆի անելիս 15-ամյա աղջիկն ընկել է ժայռից
Թաջ-Մահալի աստիճանների վրա մահացել է սելֆիի սիրահար Ճապոնացի զբոսաշրջիկը
Օդերևութաբանների խորհուրդը՝ ամպրոպի ժամանակ սելֆի չանել
Օդաչուին հեռացրել են թռիչքի ժամանակ «սելֆի» անելու համար
Զբոսաշրջիկը Ինդոնեզիայում սելֆի անելիս մահացել է
ՌԴ ՆԳՆ-ում մտահոգված են սելֆիի պատճառով մահվան դեպքերի ավելացմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան