ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ԻՊ ստորգետնյա զինանոցի վրա հարձակման տեսանյութը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը YouTube տեսահոսթինգում հրապարակել է ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինների ստորգետնյա զինանոցի վրա իրականացված նոր ավիահարվածների մասին տեսանյութը:
Су-34-ի օդաչուները ավիառումբ են նետել` ոչնչացնելով հրամանատարային կետը և զինատեսակներով լի բունկերը:
Տեսանյութի կադրերում նկարահանված է գրոհայինների դեմ հարձակման գործողությունը, որը տեղի է ունեցեկ Ռաքքա և Ջիսր-Էշ-Շուգուրա քաղաքաներում: Ren.tv-ի փոխանցմամբ, փոշու ամպն ու կրակի ճիրանները կասկածներ չեն թողնում, որ ահաբեկիչների թեժ կետերը ամբողջությամբ ոչնչացված են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին