«Բայց մենք ուզո՞ւմ ենք ձեզ հետ զրուցենք». Կարմիրաղբյուրի բնակիչը՝ «Ոչ» քարոզողին
«Հայազն» կուսակցության ներկայացուցիչ, «Ոչ»-ի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանն այսօր վիճեց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի մանկավարժներից մեկի հետ:
Մանկավարժն ասաց, որ իրեն պետք չէ իշխանավոր կոչել. «Ես ծնվել, մեծացել եմ այստեղ:
Մանկավարժ եմ: Ինձ հետ սխալ բառերը մի օգտագործի, արդեն զգուշացնում եմ, սխալ բառ մի օգտագործի»:
Մկրտչյանն ի պատասխան ասաց. «Դու չես կարա ինձ սխալ բան ասես, ցավդ տանեմ»:
Մանկավարժ գյուղացին էլ նկատեց. «Ես քեզ չեմ ճանաչում, ասելու էլ չունեմ», Արմեն Մկրտչյանն էլ արձագանքեց. «Ես էլ քեզ ասելու չունեմ»:
Սահմանդրական փոփոխությունների քարոզարշավը հյուսիսում իրականացնող թիմի մյուս «Ոչ»-ի կողմնակիցը՝ Նարեկ Այվազյանը, հետաքրքրվեց, թե ինչ է մանկավարժի անունը: Վերջինս չհամաձայնեց իր անունը երիտասարդին ասել:
«Եթե չեք ուզում զրուցենք, կգնանք ուրիշ մարդկանց հետ կզրուցենք»,-ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ն. Այվազյանը:
Գյուղի մանկավարժի ու քարոզչություն իրականացնող երիտասարդի զրույցին միջամտեց մի տարեց մարդ. «Այսինքն՝ դուք ուզում եք, որ մեզ հետո զրուցե՞ք»:
«Այո»,-ասաց «Ոչ»-ի կողմնակիցը:
«Բայց մենք ուզո՞ւմ ենք ձեզ հետ զրուցենք»,-հարցրեց տարեց մարդը:
«Գնա՞նք ըստեղից, հիմա ասում եք ձեր գյուղից գնանք»,-հարցրեց Այվազյանը:
«Այո, մաքո´ւր»,-ասաց տարեց բնակիչը:
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ»-ի կողմնակից. Մեր կյանքը կարող է շեշտակիորեն լավանալ հիմա
- Բագրատյանը՝ Այվազյանին. «Կռվո՞վ եք եկել, թողեք, խոսեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց