Մակեդոնիան Հունաստանի հետ սահմանին պարիսպ է կառուցում
Մակեդոնիայի բանակը մետաղյա պարիսպ է կառուցում Հունաստանի հետ սահմանի այն կետում, որտեղից միգրանտները կարողանում են այդ երկիր մտնել: Աղբյուրը հիշեցնում է, որ Մակեդոնիան նմանատիպ պարիսպ կառուցել է Սերբիայի ու Խորվաթիայի հետ սահմաններին:
Ավելի վաղ, Մակեդոնիայի ու Սերբիայի կառավարությունները հայտարարել են, որ իրենց տարածք կթույլատրեն միայն Իրաքից, Սիրիայից, Աֆղանստանից եկած փախստականներին: Ականատեսները պատմել են, որ Մակեդոնիայի ոստիկանությունը Հունաստանի հետ սահմանում հսկողություն է իրականացնում՝ արգելելով այլ երկրներից միգրանտների մուտքը իր տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց