Արմեն Մկրտչյան. Այս փասաթղթին կողմ քվեարկելուց հետո ավելի վատ է լինելու
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը «Այո և ոչ» հեռուստաիրապատումի հյուսիսային թևի մասնակից, «ոչ»-ի կողմնակից, «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ առաջարկվող սահմանադրական փոփոխություններն անհապաղ պետք է մերժվեն:
«Պետք է մերժվի իրավական ու օրինական մեխանիզմերով: Երբ իշխանության ներկայացուցիչներ ասում են, որ Հայաստանում իրավական ճանապարհով իշխանափոխություն չի լինում, նրանք հակասում են ընտրությունների ամենապարզ իրավունքին: Երբ քաղաքացիները գնում են ընտրության՝ հնարավորություն ունեն փոխել կամ չփոխել իշխանությունը»,-ասաց նա, միաժամանակ կարծիք հայտնելով, որ եթե իշխանությունը չի փոխվում, ապա ընտրություններն ընթանում են կեղծիքներով: Իսկ եթե կեղծիքներն ընդունվում են, ապա պետք է մեղավորները դատվեն:
«Բայց այսօր ոչ մեկ ոչ դատվում է, ոչ էլ գլուխներ են թռնում: Մենք 50 համայնքներ ենք անցել, դրանց մեծ մասում ողբալի վիճակ է, ու դրա համար որևէ մեկը պատասխան չի տալիս, մենք էլ գալիս ենք, այստեղ կանգնում ենք խելոք դեմքերվ, ասում ենք վատ չի, լավ կլինի, ինքներս մեզ խաբում ենք: Եթե երեխեքը կուռտկա չունեն հագնելու, ոնց կարա լավ լինի, էս փաստաթղթով է էդ երեխեքի հարցը լուծվելու: Գնում ենք համայնքներ ամայություն է, դատարկ շենքեր, ովքեր էլ մնացել են, ուզում են՝ գնան»,-ասաց նա:
Մկրտչյանն ասաց, որ եթե իշխանությունը ցանկանում է փոփոխություններ կատարել, ապա պետք է սկսի «արդարությունից, ազատ խոսելուց, ինքնախոստովանություն լինի իրավական, որևէ մեկը պրոբլեմների համար պատասխանատվություն չի կրել ու չի կրելու, այս փասաթղթին այո քվեարկելուց հետո ավելի վատ է լինելու»:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է տալու «ոչ» ասելը, Մկրտչյանն ասաց, որ սկսած ստրակատիրական կարգերից ցանկացած մարդ ունի ընդվզման իրավունք. «Եկեք մի անգամ ընդվզենք այն ամենի դեմ, ինչ կատարվում է մեր դեմ: Եթե դա ընդունվեց, 5 տարի հետո էսքանս էլ չենք մնալու Հայաստանում, արտագաղթի տեմպերն ավելանում են, ծնելիությունը նվազում է: Եկեք արդար դատենք ու գնանք մերժենք այս փաստաթուղթը, գոնե մեկ անգամ միասնական ընդվզենք»:
Մկրտչյանի ելույթին հետևեցին ծափահարություններ:
«Այո»-ի կողմնակից, դաշնակցական Արթուր Եղիազարյանն իր խոսքում ասաց, որ շատ լուրջ ու ճիշտ խնդիրներ են բարձրացվում, բայց առաջարկում է դեկտեմբերի 6-ին կողմ քվեարկել. «Պետական կառավարման այն մեխանիզմը, որ ամրագրված է գործող Սահմանդրությամբ, թույլ չի տալիս, որ երկրում լուրջ փոփոխություններ տեղի ունենան»:
Հարակից հրապարակումներ`
- «Այո և ոչ»-ը՝ Նոր Հաճն քաղաքում. Ֆոտոռեպորտաժ
- Բագրատյան. Սահմանադրագետ չեմ, բայց ցանկացած սահմանադրագետի կարող եմ դաս տալ
- Արծվիկ Մինասյանը կարծում է, որ նոր Սահմանադրությունը վերջ կդնի նաև թշնամական մոտեցումներին