Ռենատա Լիտվինովան սկսել է նկարահանել «Երազներ…»
«Լենֆիլմ» կինոստուդիայում սկսվել են «Պետերբուրգ. Սելֆի» կինոալմանախի վերջին նովելի նկարահանումները: «Իոսիֆի երազները» վերջին պատմության ռեժիսորը Ռենատա Լիտվինովան է: Այս մասին գրում է kinometro.ru կայքը:
Ըստ սյուժեի, ժամանակակից ֆիզիկոս-պոետները տեղափոխվում են 1964 թ.Լենինգրադ: Իրենց ներկայացնելով որպես նկարահանող խումբ՝ փորձում են դատարանի դահլիճց գողանալ ամբաստանյալին՝ Նոբելյան մրցանակի ապագա դափնեկիր Իոսիֆ Բրոդսկուն:
Պաշտոնապես հայտարարվել է, որ Դովլաթովի դերը մինի ֆիլմում կկատարի Մաքսիմ Վիտորգանը: Բացի նրանից, ֆիլմում կխաղան Մատվեյ Լիկովը, սկսնակ դերասանուհի Սոֆյա Զաիկան, Լյուբով Ինժինևսկայան, Յանա Սեկստեն և Ուլյանա Դոբրովսկայան:
Ալմանախում ընդգրկված են յոթ կին ռեժիսորների՝ Ավդոտյա Սմիրնովայի, Ռենատա Լիտվինովայի, Աննա Պարմասի, Օքսանա Բիչկովայի, Աքսինյա Գոգի, Նատալյա Նազարովայի, Նատալյա Կուդրյաշովայի ֆիլմերը: Նրանցից ամեն մեկը պատմում է սիրո ու միայնության, հիասթափության ու հույսի մասին իր պատմությունը: Կինոալմանախը էկրան կբարձրանա աշնանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան