Քաղաքական 19:56 20/02/2016

«Արևմտյան և եվրոպական պետությունները քաղում են իրենց անդեմ քաղաքականության պտուղները». Արմեն Պետրոսյան

«Միջազգային ահաբեկչական սպառնալիքն աննախադեպ ծավալներ է ընդգրկել ոչ միայն Եվրոպայում, այլ նաև մյուս աշխարհամասերում: Տեսականորեն ծայրահեղ արմատականների կողմից, անշուշտ, տարբեր  չափով թիրխավորված են այն բոլոր երկրները, որոնք ունեն մահմեդական համայնքներ կամ ընդունել են փախստականներ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի երկրներից»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Եվրոպական ոստիկանական գործակալության ղեկավար Ռոն Ուեյնրայթի հայտարարությունն առ այն, որ «Եվրոպան կանգնած է վերջին 10 տարում ահաբեկչական ամենամեծ սպառնալիքի առաջ»

Փորձագետի կարծիքով՝ «2010-2011 թթ-ից ի վեր «արաբական գարուն» անվանումը ստացած «հեղափոխական գործընթացների» հետևանքով, որոնք Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առանձին երկրներում աճեցին մինչև ներքին զինված հակամարտության մակարդակի՝ պատճառ դառնալով առանձին երկրներում անիշխանության, քաոսային իրավիճակի առաջացման, անհրաժեշտ նախադրյալներ ստեղծեցին հատկապես ահաբեկչական կառույցների ակտիվացման, դրանց շարքերի նորանոր համալրումների համար:

Արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ, օրինակ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Եմենում քաղաքացիական պատերազմների մասնակիցների անարդյունք դիմակայությունը, դրա հետևաանքով ստեղծված անիշխանական բացը լցվեց այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների գործունեությամբ, ինչպիսին «Ալ-Կաիդան» է, «Իսլամական պետությունը» և այլ նմանատիպ կառույցներ. հատկապես վերջինի որդեգրած ահաբեկչական գործելաոճը և  ծայրահեղական գաղափարների քարոզչությունը հանգեցրին նման գաղափարների տարածմանն ամբողջ աշխարհում, իսկ շատ երկրների անտարբեր, առանձին դեպքերում նաև միտումնավոր քաղաքականությունը նպաստեցին նախ ամբողջ աշխարհում կամավորների հավաքագրման գործուն ցանցերի ստեղծման, որի արդյունքում նաև՝ «ջիհադականների» ակտիվ հոսքերի հատկապես դեպի Սիրիա, Իրաք, Լիբիա և այլն»:

«Իսկ ներկայում նույն արևմտյան, եվրոպական պետությունները քաղում են իրենց վերոնշյալ անդեմ քաղաքականության պտուղները»,- նշեց Պետրոսյանն, ապա պարզաբանեց. «Բանն այն է, որ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում, երբ միջազգային հանրությունը նույն Սիրիայում, Իրաքում, Լիբիայում առավել սկզբունքային պայքար է սկսել ԻՊ-ի, «Ալ-Կաիդայի» և այլ կառույցների դեմ, նույնչափ ուղիղ համեմատությամբ աճել է նաև այդ պայքարն իրականացնող երկրներում պոտենցիալ ահաբեկչության վտանգը: Ընդ որում, այս գործընթացը դրսևորվում է երկակի բնույթով: Մի կողմից նախկին դիրքերն ակնհայտորեն զիջող ծայրահեղական կառույցները և հատակես ԻՊ-ը, կարծես, փորձում է դիմել նոր մարտավարության՝  իր դեմ պայքարող երկրներին պատասխանելով ահաբեկչական հարձակումների իրականացման սպառնալիքով, մյուս կողմից, ակնհայտորեն աճել է դասալքությունը նույն այդ ահաբեկչական կազմակեպությունների շարքերում: Այսինքն՝ փաստացի իրականություն է դառնում այն մտավախությունն, ինչից մշտապես զգուշացել են «ջիհադականներ» արտահանած երկրներում. փախստականների անընդհատ աճող հոսքերի հետ արդեն նախկին՝ հազարավոր զինյալները, հարուստ մարտական փորձով և ծայրահեղական գաղափարներով զինված, վերադառնում են իրենց ապաստան տված «անհավատ» երկրներ՝ նաև հաշվեհարդար իրականացնելու հեռահար ծրագրերով»:

«Ահա այս իրավիճակն է, որ ստիպում է և՛ եվրոպական պետությունների, և՛ ԱՄՆ-ի, և՛ ԱՊՀ-ի, Մերձավոր Արևելքի երկրների, անգամ Հայաստանի հարևան Ադրբեջանի, Վրաստանի անվտանգության ծառայությունների գլխավոր պատասխանատուներին ոչ միայն պարբերաբար ահազանգել ահաբեկչական սպառնալիքի՝ օրեցօր աճող վտանգների մասին, այլև՝ հնարավոր ամենաբարձր մակարդակի հասցնել սեփական գործունեությունը:

Մինչդեռ միջազգային ահաբեկչությունը միջազգային քրեական բնույթի հանցագորխությունների այն տեսակն է, որը նախ անհնար է լիովին կանխել, ապա նաև՝ մշտապես ունենում է կրկնակի ազդեցություն՝ ուղղակի հետևանքներ, իսկ դրա սպառնալիքը՝ նաև հոգեբանական ազդեցություն խաղաղ բնակչության շրջանում: Հետևաբար, ասվածի համատեքստում, չեմ բացառում, որ մի շարք երկրների անվտանգության ծառայություններ քանիցս կանխել են ահաբեկչություն իրականացնելու տարբեր փորձեր, մինչդեռ այդ մասին չեն բարձրաձայնում՝ սեփական հասարակություններում խուճապ չառաջացնելու պատճառով»,- նշեց փորձագետը և եզրափակեց. «Իսկ առկա մարտահրավերներին դիմագրավելու համար միջազգային հանրությունից պահանջվում է օր առաջ արմատախիլ անել ահաբեկչությունը ծնող պատճառներն, այսինքն՝ առավել հետևողական լինել մերձավորարևելյան հակամարտությունների հանգուցալուծման գործում, ինչի հետ կապված՝ վերջին շրջանում ծավալվող առանձին գործընթացներ որոշակի լավատեսական սպասումներ են առաջացնում»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}