ԱՊՊԱ ոլորտում մինչև 50.000 դրամի գույքային պահանջներով դեպքերը վարորդները կարող են ձևակերպել ինքնուրույն
Մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթացը: Այս մասին հայտնում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի մամուլի ծառայությունից:
Նոր գործընթացն ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից:
Համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը և դրա լրացման հրահանգը, ինչպես նաև Համաձայնեցված հայտարարագրով դեպքերում կողմերի գործողությունների ուղեցույցը կարող եք գտնել Բյուրոյի կայքում՝ հղումով:
Բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում ենք նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում:
Հարակից հրապարակումներ`
- Վարորդները չեն կարծում, որ ԱՊՊԱ ոլորտում ներդրվող փոփոխությունները կնվազեցնեն խցանումները
- Մարտի 1-ից ԱՊՊԱ ոլորտում ներդրվող նորամուծության արդյունքում կնվազեն խցանումները
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը