Կատարվածի հիման վրա Ադրբեջանի դեմ կարելի է միջազգային քրեական գործ հարուցել. Էդմոն Մարուքյան
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս օրերին հակառակորդի կողմից իրականացված գործողությունները պատերազմական հանցագործություններ են: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Որպես միջազգային իրավունքի մասնագետ, կարող եմ ասել, որ կատարվածը պատերազմական հանցագործություն է, և հարկ է, որ դրանք պատշաճ կերպով ու մանրամասն փաստաթղթավորվեն՝ միջազգային ատյաններում հայց ներկայացնելու և Ադրբեջանի դեմ քրեական գործ հարուցելու համար», -հայտարարեց Մարուքյանը:
Նրա պնդմամբ, իրավաբանների խումբը կարող է մանրամասն քննարկել ու քայլեր ձեռնարկել նաև միջազգային քրեական դատարանում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գնում ենք հակառակորդին խաղաղություն պարտադրելու ճանապարհով. Շարմազանով
- ԼՂ պաշտպանության բանակն այս պահին խաղաղություն է պարտադրում ագրեսորին. Արզումանյան
- Զոհված զինծառայողները արժանապատվորեն պահել են մեր երկրի սահմանը. Արամ Մանուկյան
- Հայաստանի խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը. Հայտարարություն
- ԱԺ-ում հարգեցին վերջին օրերին սահմանում զոհվածների հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը