Գնում ենք հակառակորդին խաղաղություն պարտադրելու ճանապարհով. Շարմազանով
Այս պահին մենք գնում ենք հակառակորդին խաղաղություն պարտադրելու ճանապարհով: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա հստակեցրեց, որ հայկական երկու պետությունների ժողովուրդների նպատակը մեկն է՝ միջազգայնորեն ճանաչվի Լեռնային ղարաբաղի անկախությունը:
«Մեր նպատակը երբեք չի եղել Արցախի անկախության միակողմանի ճանաչումը: Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու է հնարավորինը, որ Արցախի ժողովուրդը առաջինը ապրի անվտանգ, երկրորդը ապրի ազատ ու անկախ երկրում», -հայտարարեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի խոսքով, միջազգային կառույցներն ու այլ երկրների ներկայացուցիչները դատապարտող հայտարարությունները պետք է հասցեական լինեն, այսինքն՝ «դահիճը անվանվի դահիճ, հանցագործը՝ հանցագործ»:
«Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ Բյուլօղլին պարզ հայտարարել է, թե իրենք են սկսել հարձակումը, և ես հասկանում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները շատ լավ գիտեն, թե իրականում ով է սկսել հարձակումը: Եվ Ֆրանսիան, և ԱՄՆ-ն և Ռուսաստանը ունեն բազում տեխնիկական հնարավորություններ՝ իմանալու ով է այս ագրեսիայի ու ահաբեկչության հիմնադիրը, ով է լարում իրավիճակը», -հայտարարեց Շարմազանովը:
Նա իր «հիացմունքը հայտնեց» բոլոր քաղաքական ուժերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանին, ՀՀՇ-ին, ՀՅԴ-ին, «Ազատ դեմոկրատներին», «Ժառանգություն», ԲՀԿ կուսակցություններին ու հավելեց.
«Էսօր չկա իշխանություն, ընդդիմություն.բոլորս հայ ենք, Հայաստանի ու Արցախի ներկայացուցիչ ենք»:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ պաշտպանության բանակն այս պահին խաղաղություն է պարտադրում ագրեսորին. Արզումանյան
- Զոհված զինծառայողները արժանապատվորեն պահել են մեր երկրի սահմանը. Արամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ